ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունը գրեթե ձևավորված է․ իրավիճակային լուծումներ՝ համակարգային փոփոխությունների փոխարեն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի կառավարությունը գրեթե ձևավորված է։ Նախագահ Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի առաջարկություններով նշանակել է երկու փոխվարչապետներ, և մեկ տասնյակ նախարարներ։ Առայժմ նշանակված չեն միայն արտաքին գործերի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարները, որոնց նշանակումը, սակայն, չի ուշանա։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը կշարունակի զբաղեցնել Հայկ Չոբանյանը, իսկ ԱԳ նախարարի պաշտոնի համար դեռ վերջնական որոշում չկա։ Նիկոլ Փաշինյանն ամեն րոպե որոշում է փոխում, ու չի կողմնորոշվում՝ ո՞ւմ նշանակի, ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի՞ն, թե՞ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ներկայումս ԱԳ առաջին փոխնախարար նշանակված Արմեն Գրիգորյանին։ Երկուսից ում էլ նշանակի, առանձնապես մեծ տարբերություն չկա։

Կառավարության կազմը նայելով՝ կարելի է փաստել՝ խնդիրների համակարգային լուծումներ գտնելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը իրավիճակային լուծումներ է գտել, նախարարների նշանակել է միայն իրեն անձնապես հավատարիմ, սակայն մեծամասամբ ոլորտներին չտիրապետող անձանց։ Իհարկե, թե՛ նախկին, թե՛ նոր նախարարների մեջ կան այնպիսիք, որոնք Փաշինյանի չխանգարելու դեպքում կարող են արդյունավետ աշխատել, բայց նրանց համար առավել բարդ է լինելու։ Ի ծնե կասկածամիտ լինելով՝ Փաշինյանը յուրաքանչյուրի կողքին մեկ կամ մի քանի վերահսկոողներ է նշանակել որպես փոխնախարար, և տորպեդահարելու է բոլոր նախարարությունների աշխատանքը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, գլխավոր խնդիրը, որ դրվելու է նախարարների առջև, գերատեսչություններում ընդդիմախոսներին լռեցնելը կամ հեռացնելն է լինելու։ Որևէ բարեփոխում չի իրականացվի առանց Նիկոլ Փաշինյանի գիտության և թույլտվության։ Փոխարենը նախարարներին հանձնարարվել է ցուցակագրել վարչապետին առանձնապես չհամակրող աշխատակիցներին (իսկ դրանք պետական ապարատի ահռելի մեծամասնությունն են), և միջոցներ ձեռնարկել այդ անձանցից ազատվելու ուղղությամբ։ Հատկապես խնդիրը սուր է դրված արդարադատության համակարգում։ Ռուստամ Բադասյանին չհաջողվեց իր ձեռքը վերցնել դատական համակարգը, և այժմ այդ պարտականությունը դրվել է նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի ուսերին։

Արեն Գինոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular