Փորձագետ. Ինչու՞ են հայերը գերադասում աշխատել Ռուսաստանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆrossaprimavera.ru-ն գրում է, որ հայերը լքում են երկիրը ոչ միայն վաստակ որոնելու, այլ նաև ցանկալի ապրելաձև ունենալու համար: Այս մասին հայտարարել է Հայաստանի գործատուների հանրապետական խորհրդի նախագահ Գագիկ Մակարյանը: Ըստ նրա Հայաստանում բազմաթիվ ձեռնարկություններ և ընկերություններ թափուր աշխատատեղեր ունեն, բայց մեջ միշտ չէ, որ հնարավոր է մասնագետներ գտնել, և ընդհանուր առմամբ, հազարավոր աշխատատեղեր թափուր են:
«Քանի որ իրենց համայնքներում մարդիկ զվարճանքի վայրեր չունեն, և, ընդհանուր առմամբ, նրանց համար այդպիսի կյանքը անհրապույր է թվում, նրանք հակված են մեկնել Ռուսաստան, որտեղ նշված պայմանները քիչ թե շատ ապահովված են: Ի վերջո, նրանց դուր է գալիս ազատ կյանքը: Նրանք հավատում են, որ հարազատներին ու ընտանիքներին գումար ուղարկելով իրենք իրենց պարտքն են կատարում: Ուստի արտերկիր մեկնելու նպատակը ոչ միայն աշխատանքն ու աշխատավարձն է, այլ նաև ազատ կյանքի ապրելաձևը», - ամփոփել է Մակարյանը:
Նա նաև նշել է, որ 2014 թվականի ճգնաժամից և անընդհատ գների բարձրացումից հետո միգրանտների վաստակը կրկնակի կրճատվել է, ուստի ըստ փորձագետի փող կարող է վաստակել նաև սեփական երկրում:
Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տվյալների, Ռուսաստանում կա ավելի քան 60 հազար անօրինական միգրանտ Հայաստանից, և նրանց մեծ մասն աշխատում է շինարարության ոլորտում:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը