ԶՈւ ԳՇ պետն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Հանդիպումը կայացել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդի ռազմադիվանագիտական առաքելության ավարտի և նոր կցորդի նշանակման կապակցությամբ:
Արտակ Դավթյանը շնորհավորել է նորանշանակ կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովին և հաջողություն մաղթել հետագա առաքելության ընթացքում, գնդապետ Անդրեյ Գրիշչուկին շնորհակալություն է հայտնել արդյունավետ աշխատանքի համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր, ներկայացվել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները: