ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուստամ Բադասյանը հայտարարություն է տարածել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր ավարտում եմ ծառայությունս ՀՀ արդարադատության նախարարի կարգավիճակում։

Առաջիկա երկու օրերի ընթացքում կներկայացնեմ նախարարության կատարած աշխատանքը երկու տարվա ընթացքում՝ ըստ ոլորտների։

Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս պատասխանատու պաշտոնը վստահելու և աջակցության համար։ Առանց նման աջակցության մեր շատ նախաձեռնություններ կյանքի չէին կոչվի։

Շնորհակալություն եմ հայտնում նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ամենօրյա աջակցության, քաջալերման ու բազմաթիվ նախաձեռնություններում օգնության համար, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ բազմաթիվ նախագծերում օգնության, աշխատանքի կազմակերպման և համակարգման համար, կառավարության մյուս գործընկերներին համագործակցության համար, ԱԺ մեր գործընկերներին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին արդյունավետ համագործակցության և աջակցության համար։

Շնորհակալ եմ նաև մեր միջազգային գործընկերներին ֆինանսական, փորձագիտական և բարոյական աջակցության համար, առանց նման սերտ համագործակցության և աջակցության բազմաթիվ նախագծեր կյանքի չէին կոչվի։ Շնորհակալ եմ նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին համագործակցության, նաև քննադատության համար։

Վերջում, իհարկե, շնորհակալություն Արդարադատության նախարարության հրաշալի, աշխատասեր, բարձր պատրաստակամությամբ աշխատակազմին կատարված աշխատանքի ու ցույց տված արդյունքների համար։

Շնորհավորում եմ պարոն Անդրեասյանին նշանակման կապակցությամբ և մաղթում հաջողություններ ու ձեռքբերումներ արդարադատության ոլորտում։

Հարգելի քաղաքացիներ, վստահ եմ, որ դատաիրավական, հակակոռուպցիոն ոլորտներում հաջողության գրավականը, մեր երազանքների պետության կառուցումը ամենօրյա բարդ, ինտենսիվ, լարված աշխատանքն է և պետական ինստիտուտների վերափոխումները, դրանց ամրապնդումը, ժողովրդավարական համակարգին արժանի գործիքակազմի հետևողական ներդրումը»,-նշվում է հայտարարության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular