ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արոնյանը դուրս եկավ «Chessable Masters» մրցաշարի քառորդ եզրափակիչ և կխաղա ադրբեջանցու հետ

ՍՊՈՐՏ

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս է եկել «Grand Chess Tour» սերիայի «Chessable Masters» առցանց մրցաշարի ¼ եզրափակիչ։

Հայ շախմատիստը 16 գրոսմայստերների մասնակցությամբ շրջանաձև մրցակարգով անցկացվող մրցաշարի արդյունքներով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը` 15 հնարավոր միավորից հավաքելով 10,5 միավոր։ Նույնքան միավոր են հավաքել ամերիկացի Խիկար Նակամուրան և Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիրեզա Ֆիրուզջան։

Քառորդ եզրափակիչում Արոնյանը կհանդիպի ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովի հետ։

100 հազար մրցանակային ֆոնդով մրցաշարն անցկացվում է երկու փուլով։ Շրջանաձև մրցաշարի արդյունքում 8 լավագույն շախմատիստները կորոշեն նոկաուտ համակարգով հաղթողին։ Մրցումներն անցկացվում են արագ շախմատի կանոններով (15 րոպե` յուրաքանչյուր քայլի համար 10 վայրկյան ավելացնելով)։

Հիշեցնենք` Արոնյանը 2005 և 2017 թվականների աշխարհի գավաթակիր է, Հայաստանի հավաքականի կազմում 37-րդ, 38-րդ և 40-րդ համաշխարհային օլիմպիադաների, 2011 թվականի աշխարհի և 1999 թվականի Եվրոպայի թիմային առաջնությունների հաղթող, բազմաթիվ գերմրցաշարերի, ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի, Վեյկ ան Զեյի մրցաշարի քառակի հաղթող (2007, 2008, 2012 և 2014), 2009 և 2013 թվականների Բիլբաո-Մեծ սաղավարտի հաղթող, արագ շախմատի 2009 թվականի աշխարհի չեմպիոն, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, 2002 թվականի Հայաստանի չեմպիոն։

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, բայց նա արդեն հայտարարել է, որ մեկնելու է ԱՄՆ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular