ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ տակտիկա է մշակել իշխող խմբակցությունը. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
ՀՀ նորընտիր Ազգային ժողովը երեկ սկսեց իր աշխատանքը: Ընդդիմադիր «Հայաստան» եւ մասամբ «Պատիվ ունեմ» խմբակցությունները որդեգրել էին երկրի թիվ մեկ ամբիոնը ամբողջությամբ օգտագրծելու տակտիկան. նրանք անգամ միմյանց հարց տալու ձեւաչափով ամենատարբեր հարցերում քննադատության ենթարկեցին գործող ռեժիմին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշել էր՝ ինչ էլ լինի, իրենք ընդդիմության ելույթներին չեն պատասխանի, իրավիճակը չեն սրի, կոնտակտի մեջ չեն մտնի, մինչեւ ԱԺ ղեկավար կազմն ընտրվի: Անգամ որոշել են, որ ինչ էլ լինի, ընտրեն առաջադրվող ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակին, միայն թե կարողանան ԱԺ բնականոն աշխատանքը շուտ սկսել:

Բայց ամեն ինչ այդքան էլ հարթ չանցավ. ողջ օրը կարողացան միայն աշխատանքային օրվա ավարտից հետո, ԱԺ նիստ գումարելով, ԱԺ նախագահ ընտրել երկրորդ փորձից: Այսօր պիտի նախագահի տեղակալներին ու, եթե հասցնեն, նաեւ հանձնաժողովների նախագահներին ընտրեն:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այդպես էլ վերջնականապես չի կարողացել ԱԺ հանձնաժողովների բաժանում անել եւ խնդրի առջեւ է կանգնել:

Իշխանական պատգամավորները սպասում են, որ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը կոնտակտի դուրս գա իրենց հետ եւ անձամբ ասի, թե որ հանձնաժողովն է ուզում ստանալ: Սակայն մինչեւ այս պահը դեռ անորոշ վիճակ է, եւ մինչեւ հանձնաժողովներ չունենա ընդդիմությունը, բարդ է որոշում կայացնել: Օրինակ՝ նախորդ տարիներին ընդդիմությունն ու իշխանությունը երկխոսել են եւ հանձնաժողովների բաժանման մասով որոշման հանգել, թե որ հանձնաժողովը որ ուժինը պետք է լինի, սակայն այս անգամ իրավիճակը բարդ է, քանի որ «Հայաստան» դաշինքը չի բանակցում իշխանությունների հետ եւ իր առջեւ խնդիր է դրել միայն կալանավորված պատգամավորներին ազատ արձակելու վերաբերյալ:

Եվ որքան էլ երեկ եւ նախորդ օրը իշխանության ներսում թեժ քննարկումներ են եղել, եւ հանձնաժողովների նախագահներ են ընտրել, սակայն Դոնթի բանաձեւից ելնելով՝ չի բացառվում, որ իշխանական խմբակցությունը չհասցնի իր բոլոր ցանկացած հանձաժողովները վերցնել: Այնպես որ, դեռ անորոշ վիճակ է:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular