ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես են աշխատում ԱԺ պատգամավորները. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀԿ–ականներ Արթուր Գևորգյանն ու Նահապետ Գևորգյանը, ԲՀԿ–ականներ Ռուբեն Գևորգյանն ու Մուրադ Գուլոյանը այսօր հայտնվել են «Փաստի» ուշադրության կենտրոնում:
Հանրապետականներ Արթուր Գևորգյանն ու Նահապետ Գևորգյանը միևնույն ազգանունն ունենալուց և նույն կուսակցությանը հարելուց բացի ևս մի ընդհանրություն ունեն՝ նրանք պատգամավոր են դարձել միայն կոճակ սեղմելու համար: Նախորդ չորս տարիների ընթացքում այս երկու անձը և ոչ մի անգամ ելույթ չեն ունեցել Ազգային ժողովում, ոչ էլ՝ հարցեր տվել: Արթուր Գևորգյանը երևի ժամանակ էլ չի ունեցել, քանի որ նիստերին այնքան էլ կանոնավոր չի հաճախել՝ բացակայել է 220 անգամ: Բացի այդ ներկա լինելով՝ 119–ն անգամ ընդհանրապես չի քվեարկել: Ինչ վերաբերում է կողմ քվեարկելուն, ապա նա դա արել է 557 անգամ, իսկ իր կուսակիցը՝ Նահապետ Գևորգյանն ավելի շատ՝ 808 անգամ: Երկուսն էլ շատ քիչ են դեմ քվեարկել ԱԺ–ում քննարկվող օրենսդրական նախաձեռնություններին՝ 6–8 անգամ:
ԲՀԿ–ական պատգամավորներ Ռուբեն Գևորգյանն ու Մուրադ Գուլոյանը իրենց գործընկերների համեմատությամբ ավելի քիչ են կողմ քվեարկել: Առաջինը 336, երկրորդը՝ 359–ն անգամ: Գևորգյանը դեմ է քվեարկել 24, ձեռնպահ 72 անգամ, իսկ Գուլոյանը՝ համապատասխանաբար 38 և 51: Վերջիններս, ինչպես իրենց հանրապետական «ընկերները», նույնպես ներկա գտնվելով նիստերին բավական շատ են խուսափել քվեարկելուց՝ Գևորգյանը 145 անգամ չի քվեարկել, իսկ Գուլոյանը՝ 224: Բացակայել են նույնպես շատ՝ 200, 300 նիստեր առանց իրենց մասնակցության են ընթացել: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանն էլ նշված բոլոր պատգամավորներից առանձնանում է նրանով, որ չի խուսափել Ազգային ժողովի ամբիոնից, նա ելույթներ է ունեցել:
Արթուր Գևորգյանը միայն մեկ նախաձեռնության համահեղինակ է՝ Քրեական դատավարության օրենսգրքի վերաբերյալ: Բայց սրանով իսկ արդեն նա առանձնանում է մյուս թվարկվածներից, քանի որ միակ գոնե մեկ նախաձեռնություն ունեցող պատգամավորն է: Նրա դրամական միջոցները 2015 թ. դրությամբ կազմել են 489 միլիոն դրամ: Նահապետ Գևորգյանը ո՛չ նախաձեռնություններ ունի, ո՛չ էլ դրամական միջոցներ, ըստ իր 2015 թ. հայտարարագրի նա միայն մոտ 7 միլիոն դրամ եկամուտ ունի: Ռուբեն Գևորգյանի դրամական միջոցներն էլ զրոյական են, միայն 4 միլիոն 500 հազար դրամ եկամուտ է ունեցել նախորդ տարի: Մուրադ Գուլոյանը պատգամավորներից թերևս միակն է, ով ոչ միայն կրկնապատկել է, այլև եռապատկել իր ունեցվածքը՝ 270 միլիոն դրամից հասցնելով 916 միլիոն դրամի:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular