ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյոք կա՞ Լեռնային Ղարաբաղը. Ադրբեջանը փորձում է «փակել» կարգավիճակի հարցը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

politexpert.net-ը գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձում է միջազգային օրակարգից հանել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Միևնույն ժամանակ, դա ավելի շուտ ցանկալին իրականություն ներկայացնելու մտածողություն է:

Նա անընդհատ կրկնում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը փաստացի հանված է միջազգային օրակարգից: Ըստ Ալիևի, Ադրբեջանի կազմում չկա այդպիսի վարչական միավոր, և, համապատասխանաբար, կարգավիճակի խնդիր նույնպես չկա:

«Եվ ընդհանրապես, ինչպիսի՞ն կարող է լինել կարգավիճակ ներկայումս Ղարաբաղում ապրող 25 հազար մարդու համար»,- հարց է հնչեցրել Ադրբեջանի ղեկավարը  լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում:

Նրա խոսքով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես կարծում է, որ հակամարտությունն ավարտված է, իսկ Եվրոպական խորհրդի ղեկավար Չարլզ Միշելը չի ​​հիշատակել բուն Ղարաբաղը կամ նրա կարգավիճակի խնդիրը: Ալիևը դա գնահատել է որպես «իմաստուն մոտեցում»:

Սա Իլհամ Ալիևի դիրքորոշումն է, բայց մի շարք գործոններ վկայում են այն մասին, որ այս ամենը, մեղմ ասած, ճիշտ չէ:

Նախ, Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդկանց թիվը հինգ անգամ ավելի է, չհաշված այն փախստականներին, ովքեր դեռ ապրում են Հայաստանում: Ի դեպ, բնակչության թվաքանակը որոշիչ դեր չի խաղում նման հարցերում: Ալանդյան կղզիների բնակչությունը, որը շվեդական ինքնավարություն է Ֆինլանդիայում, և որի օրինակով ժամանակին առաջարկվել էր լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, 26 հազար է:

Երկրորդ հերթին Չարլզ Միշելը Բաքվում իրականում չի հիշատակել Ղարաբաղը, բայց Երևան կատարած այցի ժամանակ նա, այնուամենայնիվ, բարձրաձայնել է Արցախի կարգավիճակը որոշելու անհրաժեշտության մասին:

Ինչ վերաբերում է Մոսկվայի դիրքորոշմանը, ապա նա բազմիցս նշել է, որ այդ հարցը պետք է համակարգվի ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) համանախագահների մասնակցությամբ: Այլ բան է, որ Ռուսաստանը ավելի հարմար ժամանակի է սպասում կարգավիճակի քննարկման համար. նախ անհրաժեշտ է ամրապնդել խաղաղությունը տարածաշրջանում և ապաշրջափակել հաղորդակցման ուղիները: Այսինքն կատարել Ալիևի, Փաշինյանի և Պուտինի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության կետերը, ներառյալ բոլոր ռազմագերիների և այլ կալանավորների վերադարձի մասին, և միայն դրանից հետո, ավելի բարենպաստ պայմաններում, կսկսենք խոսել կարգավիճակի մասին:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 




Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular