ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ նիստ․ օր 1-ին․ իշխանությունը քրտնում է՝ ընդդիմության ճնշման տակ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

8-րդ գումարման Ազգային ժողովը այսօր սկսեց իր աշխատանքները և անմիջապես անցավ շոուի դեմադրմանը։ Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը խորհրդարան էր եկել Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների տրամադրությունը հիմնովին փչացնելու համար, և այդպես էլ արեց։ Ընդդիմադիր պատգամավորները ներկայացել էին իրենց կալանավորված գործընկերների պատկերներով շապիկներով, հրաժարվեցին ոտքի կանգնել ներկայանալիս, իսկ բուն քննարկումը սկսվեց վարման կարգի վերաբերյալ դիտողություններով, ապա սահուն վերաճեցին բանավեճի։ Նիստը նախագահող, տարիքով ավագ պատգամավորը՝ քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովը, թերևս, անիծում էր այն օրը, երբ պատգամավոր դարձավ։

ԱԺ-կանոնակարգ օրենքին տիրապետող պատգամավորին մի լավ քրտնեցրին ընդդիմադիրները՝ օրենքներին և Սահմանադրությանը իրենց հղումներով։ «Պատիվ ունեմ» դաշինքը թեև այդքան ակտիվ չէր, սակայն միացավ «Հայաստան» դաշինքի պահանջներին, քննադատեց իշխանության ապօրինությունները։ Խորհրդարանի առաջին իսկ նիստը վկայում է, որ ականատեսն ենք լինելու ոչ թե կառուցողական քննարկումների, երկրի ապագայի շուրջ բանավեճերի, այլև ՀՀ Քրեական օրենսգրքի՝ վիրավորանքի քրեականացման հոդվածի դրսևորումների։ Ընդդիմությունը բոլորովին մտադիր չէ տեղի տալ իշխանության ճնշմանը, ընդհակառակը, հենց իրենք են նեղելու և ճնշելու «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներին։ Սա է Նիկոլ Փաշինյանի ձևավորած խորհրդարանի որակը, և այն որոշելու է Հայաստանի առաջիկա շրջանի ճակատագիրը։

Տարոն Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular