ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՀԿ-ն հայտարարել է, որ առանց պատվաստանյութերի երկրներում մեծանում է նոր հիմնամանրէների հայտնվելու ռիսկը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առանց ատվաստանյութերի երկրներում կորոնավիրուսային վարակի ինտենսիվ տարածումը մեծացնում Է վիրուսի նոր ավելի վտանգավոր տարբերակաների հայտնվելու հավանականությունը, ինչը կարող Է հանգեցնել արդեն գոյություն ունեցող պատրաստուկների արդյունավետության նվազեցման: Ուստի COVID-ի դեմ պատվաստանյութերի մեծ պաշարներով պետությունները պետք Է դրանցից բաժին հանեն այլ երկների, ասված Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի հատուկ դեսպանորդների հոդվածում, որն օգոստոսի 2-ին հրապարակվել Է «Իզվեստիա» թերթում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այն դեպքւմ, երբ շատ երկրներ դժվարին կացության մեջ են պատվաստանյութերի պակասից, այն պետությունները, որոնք այդ պատրաստուկների մեծ պաշարներ ունեն, չպետք Է դրանք կուտակեն իրենց մոտ՝ ձգտելով ընդգկել իրենց ամբողջ բնակչությանը: Դա նույնիսկ նրանց օգտին չԷ. վիրուսի ինտենսիվ տարածումն առանց պատվաստայութերի երկրներում մեծացնում Է հավանականությունը, որ հայտնվեն վարակի ավելի փոխհաղորդիչ և վտանգավոր տարբերակներ, և կարող Է հանգեցնել նրան, որ արդեն գոյություն ունեցող պատրաստուկների արդյունավետությունը նվազի»,- նշված Է հողդածում:

ԱՀԿ-ի մասնագետները նաև կոչ են անում, որ համաշխարհային հանրակցության առաջնահերթ խնդիրը դառնա բնակչության առավել խոցելի խմբերի՝ բժիշկների, տարեց մարդկանց, ուղեկցող պաթոլոգիաներով անձանց պատվաստումը: «Ռազմավարությունը պետք Է հաշվի առանի ԱՀԿ-ի այն կոչերն ու կանխատեսումները, որ 2021 թվականի սեպտեմբերին պատվաստում ստանա աշխարհի բնակչության առնվազն 10 տոկոսը, դեկտեմբերին՝ արդեն 40 տոկոսը, իսկ 2022 թվականի կեսերին՝ 60 տոկոսը»,- ասված Է հոդվածում:

Այդ նպատակին հասնելու համար չորս ամսում անհրաժեշտ Է պատվաստել 250 միլիոն մարդու ցածր և միջին մակարդակի եկամուտներով երկրներում, առաջնահերթությունը պետք Է տրվի բժիշկներին և ռիսկի խմբերի մարդկանց, նշել են ԱՀԿ-ում: ԱՀԿ-ի եւ COVAX-ի գծով նրա գործընկերների բազմակի կոչերն առավելագույն արդյունավետութմյամբ օգտագործելու պատվաստանյութերը պետք Է լսելի լինեն, հորդորում են հոդվածի հեղինակները: Աշխարհում տարածված Է շուրջ 3 միլիարդ դեղաչափ պատվաստանյութ, սակայն COVAX-ի մեխանիզմով դրանցից տարածվել Է սոսկ 90 միլիոնը: Այդ մեխանիզմից օգտվում Է շուրջ 60 պատություն, այնտեղ պատվաստվածների մակարդակը կազում Է երեք տոկոսից պակաս, ընդգծել են հատուկ դեսպանորդները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular