Ավելի քան 1000 ուխտավորներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարասի վանք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մեկ շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Ամարաս վանական համալիր են ուղեկցել ավելի քան 1000 ուխտավորի և տեղի բնակիչների։ Տեղեկությունը հաղորդում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը:
Ուխտագնացների այցերի նախօրեին ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները պարբերաբար ապահովում են սահմանազատման գծի մոտ գտնվող Ամարաս քրիստոնեական վանքի այցելության անվտանգությունը:
«Այսօրվա դրությամբ մեր խնդիրն է ապահովել ուխտավորների անվտանգությունը և ուղեկցել նրանց Ամարասի վանական համալիր։ Սրբավայրը սահմանազատման գծի մոտ է գտնվում, ուստի ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից մշտական ուղեկցում և անվտանգության ապահովում է պահանջվում»,-հայտնել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Անդրեյ Ռեզնիկովը։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով: