ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանական կողմը չի ցանկանում, որ նորից լայնամասշտաբ բախումներ լինեն Հայաստանի և Ադրբեջանի միջև

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանը պատրաստ է միջնորդել հայ-ադրբեջանական բանակցությունների համար: Նման հայտարարություն է արել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար ցանկացած օգնություն ցուցաբերելու` Իրանի պատրաստակամության մասին. հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը: Նա նաև նշել է, որ երկու երկրներին անհրաժեշտ է հնարավորինս շուտ դադարեցնել սրումն ու բախումները և Հարավային Կովկասում հասնել հրադադարի:

Այս թեմայով զրուցել ենք իրանագետ Գարիկ Միսակյանի հետ։

Հարցին, թե արդյոք Իրանի մոտ այս անգամ կստացվի, քանի որ 44-օրյա պատերազմի ժամանակ էլ Իրանը փորձեց միջնորդել, սակայն ոչինչ չստացվեց` իրանագետը ասել է․ «Եթե ընդհանուր դիտարկենք իրանական կողմի հայտարարությունները, ապա կտեսնենք, որ արցախյան հակամարտության ողջ շրջանում և 44-օրյա պատերազմից հետո, Իրանը միշտ ցանկացել է ստանձնել միջնորդական առաքելություն, սակայն մինչ օրս հաջողություն չի ունեցել: Ներկա պահին Իրանի հայտարարությունները նախ միտված են, որ բացառվեն իրենց հյուսիսային սահմանում ավելի լայնամասշտաբ ռազմական բախումները: Այսինքն, իրանական կողմը չի ցանկանում, որ նորից լայնամասշտաբ բախումներ լինեն Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ հատկապես ելնելով նաև այն հանգամանքից, որ Թուրքիայի ազդեցությամբ կամ դրդմամբ Ադրբեջանը կարող է նաև Հայաստանի հանդեպ արդեն ոտնձգություններ անել և վտանգել ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանները, ինչն Իրանի համար վտանգ է համարվում: Իրանական կողմը, նաև հաշվի առնելով, որ 44-օրյա պատերազմից հետո Թուրքիան դե ֆակտո ներգրավված է Հարավային Կովկասի գոծընթացներում, ցանկություն ունի ներգրավվել, ու հենց այդ պատճառով էլ 3+3 ձևաչափն է առաջարկվում: Եվ եթե մինչև արցախյան երկրորդ պատերազմն ընկած ժամանակահատվածն իրանական կողմում տեսակետ կար, որ Հարավային Կովկասը ռուսական ազդեցության գոտի է, և պետք չէ Ռուսաստանի հետ մտնել հակասությունների մեջ՝ այս տարածաշրջանում, ապա Թուրքիայի մուտքից հետո իրանական կողմը չի ցանկանում հետ մնալ ու իր քաղաքական ներգրավվածության պատճառով էլ ձգտում է 3+3 ձևաչափին: Այն, թե ինչ կլինի, ձևաչափը կիրականանա՞, թե՞ ոչ՝ կախված է կողմերի, ինչպես նաև միջազգային խաղացողների ցանկությունից: Պետք է սպասենք նաև ՀՀ պաշտոնական կարծիքին»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular