ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք է փոխվի բուհերի ընդունելության մոտեցումն ու հայեցակարգը. Կրթության փորձագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մի շարք բուհեր իրենց պաշտոնական կայքերում հրապարակել են լրացուցիչ մրցույթով ընդունելության արդյունքները: Փոխել հայտը կամ դիմել՝ մինչև 6 մասնագիտություն նշելով, կարող էին միասնական քննություններին դրական միավորներ ստացած, բայց մրցույթի հիմնական փուլում իրենց նշած մեկ մասնագիտությամբ չընդունված դիմորդները:

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արմեն Փաշայանի փոխանցմամբ՝ թափուր տեղերի մրցույթին հայտագրվել էր 940 դիմորդ, որոնցից 16-ը չի հաղթահարել մրցութային շեմը: Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը հուլիսի 16-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է, որ թափուր մնացած տեղերի թիվը մեծ է: Պետական և ոչ պետական բուհերի թափուր տեղերը միասին կազմում են 15.000: Բուհերին հատկացված անվճար տեղերի թիվը 1800 է, իսկ վճարովի տեղերի թիվը՝ 21․820:

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը կարծում է, որ այս իրավիճակը պայմանավորված է և՛ կորոնավիրուսի համաճարակով, և՛ կրթության նկատմամբ վերաբերմունքի փոփոխությամբ:

«Ավանդույթի համաձայն, մաթեմատիկան, ֆիզիկան, քիմիան մեզ մոտ միշտ ավելի բարձր մակարդակի վրա են եղել, սակայն ընդունելության այս վերջին քննությունները ցույց տվեցին, որ կարող են լինել վատ արդյունքներ: Միասնական քննությունների ընթացքում տոկոսը շատ բարձր էր, իսկ երկրորդ փուլի դեպքում արդեն ունեինք մոտ 50 տոկոս բացասական գնահատական, այսինքն՝ անբավարար գնահատական՝ մաթեմատիկայից: Դա նշանակում է, որ կորոնավիրուսի համաճարակը՝ մի կողմից, մյուս կողմից էլ՝ կրթության նկատմամբ վերաբերմունքն այդքան լավ չէ, ու մարդիկ աշխատանքի հնարավորություն ունենալու պարագայում գերադասում են դա անել, քան գնալ բուհ՝ կրթվել:

Արդիական չէ նաև մեր համալսարանների առաջարկած կրթությունը՝ տասնամյակներ շարունակ նույն բանն են դասավանդում, մինչդեռ կյանքի և մարդկանց պահանջներն էապես փոխվել են և գրեթե հաշվի չեն առնվում, իսկ բուհերի շատ շրջանավարտներ 4 կամ 6 տարին համարում են կորցրած, որովհետև կարող են ինչ-որ մասնագիտությամբ սովորել, հետո գնալ աշխատելու և, իրականության հետ առերեսվելով, տեսնել, որ իրենք գրեթե ոչ մի բան չգիտեն ու աշխատավայրում ամեն ինչ պետք է «այբուբեն»-ից սկսեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ատոմ Մխիթարյանը:

Նրա խոսքով՝ պետք է փոխվի բուհերի ընդունելության մոտեցումն ու հայեցակարգը:

«Վաղուց արևմտյան զարգացած երկրներն անցել են նոր համակարգի, որը ենթադրում է հետևյալը. հանրակրթական համակարգը տալիս է գիտելիքներ, որոշակի հմտություններ, որ յուրաքանչյուր շրջանավարտ կարող է արձանագրել ցանկացած պահի: Նրանք ամեն պահի կարող են ստուգել իրենց գիտելիքները, թեստ հանձնել, իսկ բուհը հայտարարում է այս կամ այն ֆակուլտետ ընդունվելու նվազագույն շեմը, ու էլ քննություն չկա: Դիմորդի հավաքած բալերը, եթե համապատասխանում են, նա կարող է միանգամից դառնալ ուսանող, ու հետագա ընթացքը ցույց կտա՝ կշարունակի՞ այդ ուղղությամբ, թե՞ մեկ տարի, օրինակ, պրակտիկա ձեռք կբերի, որպեսզի հասկանա, թե իրեն ինչ է պետք, ու առարկայացանկը կկազմի այնպես, որ պատրաստ լինի ավարտելուց հետո մուտք գործել աշխատաշուկա: Իսկ մեզ մոտ հնացած ստանդարտներ են: Չգիտես՝ եթե որևէ բուհ ու մասնագիտություն ես այսօր ընտրել, 4 տարի հետո դա արդիական կլինի՞, թե՞ ոչ, որովհետև կյանքն արագ է փոխվում, ուստի բուհերը պետք է կենտրոնանան ավելի շատ հմտությունների, կարողությունների վրա, պրակտիկան շատ լինի, գործատուների հետ կապը շատ լինի: Իսկ մեզ մոտ այդպես չէ, կրթական համակարգի և աշխատաշուկայի միջև անդունդ է»,- նշեց կրթության փորձագետը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular