ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմադիր խմբակցությունները պայմանավորվել են․ միահամուռ կպայքարեն իշխանության դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

7-րդ գումարման Ազգային ժողովն արդեն պատմություն է, վատ ու մղձավանջային պատմություն։ Իսկ երկուշաբթի օրն իր աշխատանքները կսկսի 8-րդ գումարման Ազգային ժողովը, որտեղ ներկայացված արմատական ընդդիմադիր ուժերը մարտական են տրամադրված՝ Փաշինյանի ու նրա տխրահռչակ խմբակցության կյանքը դժոխքի վերածելու հարցում։ Իշխող ուժը ընտրություններից հետո փորձեց պառակտել ընդդիմադիր խմբակցություններին՝ մամուլում տեղեկություններ նետելով, թե ԱԺ փոխնախագահի կամ հանձնաժողովի նախագահների պաշտոններում կարող են ընտրել այս կամ այն պատգամավորին։ Փորձեց նաև լեզու գտնել մի դաշինքի հետ՝ ընդդեմ մյուսի, սակայն ապարդյուն։

«Ընդդիմադիր դաշինքները՝ «Հայաստանն» ու «Պատիվ ունեմ»-ը, ԱԺ իրենց հասանելիք պաշտոնների հարցում համաձայնության են եկել և ընդդիմության ԱԺ փոխնախագահի պաշտոնում կառաջադրվի ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը։ Ընդդիմությանը նաև հանձնաժողովի երկու նախագահի պաշտոն է բաժին հասնում, թեև ընդդիմադիր խմբակցությունները պայմանավորվել են, որ պահանջ են դնելու Արցախի հարցով մշտական հանձնաժողով ստեղծելու շուրջ։ Այդ դեպքում երկու հանձնաժողով բաժին կհասնի «Հայաստան» դաշինքին, իսկ Արցախի հարցով հանձնաժողովը՝ «Պատիվ ունեմ» դաշինքին։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ընդդիմադիր դաշինքների ներկայացուցիչները բուռն և արդյունավետ քննարկում են ունեցել, համաձայնեցրել են ընդհանուր մոտեցումները, աշխատանքի կարգը, իշխանական սադրանքներին միահամուռ պատասխանելու հնարավորությունը։ Այս մասին հիանալի գիտեն նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում, որտեղ արդեն խուճապի են մատնվել իրենց սպասվող փորձությունից։

Միհրան Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular