ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գորիսի կրակոցների քննությունը փորձում են հակառակ ուղղությամբ տանել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի կարողանում մարսել այս տարվա հունիսին Գորիսում հնչած կրակոցները, բայց և չի ցանկանում նեղացնել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին։ Հիշեցնենք՝ հուլիսի 13-ին Գորիսում փոխհրաձգություն էր տեղի ունեցել, որին մասնակցել էին գործող մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը և նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին։ Կարեն Պողոսյանն անկանոն կրակոցներ էր արձակել ինքնաձիգից, երկու անձանց ծանր վիճակում տեղափոխել էին հիվանդանոց։ Մարզպետի որդու նկատմամբ հետախուզում էին հայտարարել, բայց մեկուկես ամիս անց էլ չի հաջողվել հայտնաբերել նրան։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի ցանկանում նեղացնել Սյունիքում իր հենասյունը դարձած Մելիքսեթին, և արգելել են նրան հրաժարական տալ, այժմ էլ հրահանգ է իջեցվել գործի քննությունը ամեն կերպ տանել հակառակ ուղղությամբ, մեղավոր կարգել նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն։ Հատուկ այդ նպատակով օրեր առաջ Սյունիք էր գործուղվել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնին նշանակված Արգիշտի Քյարամյանը, որն էլ քննիչներին հանձնարարականներ է տվել։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ քննիչներն էլ հետախուզում են հայտարարել Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ և խուզարկություններ իրականացրել Սուրիկ Խաչատրյանի տներում և օբյեկտներում։ Գորիսում լուրեր են շրջանառվում, թե քննիչներն ամեն ինչ անում են գործը Սուրիկ Խաչատրյանի որդու գրպանը գցելու համար։ Իհարկե, նախկին մարզպետն ու իր որդին էլ հրեշտակ չեն, նախկինում բազմիցս հայտնվել են քրեական պատմություններում, բայց ՔԿ այս պահվածքը ոչ այլ ինչ է, քան սովորական «գործսարքոցի»։

Գևորգ Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular