ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ հուլիսի 31

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր կուզենաք ինչ-որ օգտակար բան անել ուրիշների համար, աշխարհն էլ դեպի լավը փոխել: Դրա համար նպաստավոր պայմաններ կլինեն, այնպես որ՝ ժամանակը զուր մի վատնեք: Ձեր ուժերի սահմաններում կլինի հին սխալներն ուղղելը, արդարությունը

Շատ Խոյեր կվերադառնան հին գործերին, որպեսզի ավարտին հասցնեն դրանք: Կարևոր կդառնան ընտանեկան գործերը: Դուք ուրախ կլինեք հարազատների մասին հոգ տանելու, նրանց օգնելու հնարավորության համար: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի սիրային հանդիպումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Աշխատեք ուշադիր լսել ինտուիցիայի հուշումները, քանի որ հենց դրանց շնորհիվ կկարողանաք գլուխ հանել նրանից, ինչը նախկինում չափազանց բարդ, համարյա անիրագործելի էր թվում: Շրջապատողները սկզբում կկասկածեն ձեր գաղափարներին, բայց կհավատան դրանց, երբ հասնեք առաջին հաջողություններին:

Շատ Ցուլերի օգտակար կլինի մենակ մնալը, վերջին ամսվա իրադարձությունների շուրջ մտորելը: Դուք կհասկանաք, թե որ հարցերում եք ճիշտ եղել և որտեղ եք սխալվել: Դրանից հետո առաջ շարժվելը կհեշտանա: Հավանական են անսպասելի այցեր: Հյուրերը լավ նորություններ կբերեն:https://moevideo.biz/native?id=mv-content-roll-1277&slot=content&api=2.0&ref=hushak.com×

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հաջող օր է: Կարող եք համարձակ ու անսովոր ծրագրեր կառուցել: Աստղերի աջակցության շնորհիվ դուք շուտով կյանքի կկոչեք մտածածը: Հաճախ դրանց շնորհիվ կհաջողվի արագ գլուխ հանել այն գործերից, որոնք մեկ այլ պայմաններում կարող էին ողջ օրը զբաղեցնել:

Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց, շատերին կես խոսքից կհասկանաք: Կկարողանաք հաշտվել մի մարդու հետ, որի հետ վիճել էիք: Վիրավորանքները կմնան անցյալում և չեն խանգարի վայելել շփումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը վառ ու ոգեշնչող կլինի: Հրաշալի ժամանակ կլինի ընկերների հետ շփվելու, ընտանեկան հանդիպումների համար: Դուք բազում հաճելի տպավորություններ կստանաք, լավ նորությունների պակաս էլ չի լինի: Կարող եք լինել անսովոր վայրերում: Չեն բացառվում նոր ծանոթությունները:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի առօրյա գործերի համար, որոնցից հեշտությամբ գլուխ կհանեք և որոնք առանձնապես ձանձրալի և հոգնեցնող չեն թվա: Կարող եք հագուստ, կոշիկ, աքսեսուարներ գնել ինչպես ձեր, այնպես էլ՝ ուրիշներին նվիրելու համար: Նման գնումները հաջող կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը կարող է սկսվել փոքրիկ թյուրիմացություններից, բայց դրանց համար շատ անհանգստանալու կարիք չկա: Հաճախ խոսքը այնպիսի պատահարների մասին կլինի, որոնք շուտով կմոռացվեն կամ լուրջ հետևանքներ չեն ունենա: Հավանական են անհաջող գնումներ, բայց խոսքը նշանակալի կորուստների մասին չի լինի:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը հաճելի իրադարձություններ ու նոր հնարավորություններ կբերի: Լավ ժամանակ է հին ընկերների հետ հանդիպելու համար: Դուք ոչ միայն հրաշալի ժամանակ կանցկացնեք, այլև ինչ-որ հետաքրքիր բան կիմանաք: Շատ օգտակար կլինի հեռվից եկած մարդու հետ շփվելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին աշխատեք ոչ ոքի հետ չվիճել: Այդ հատվածում նշանակալի թվացող տարաձայնություններն իրականում այդքան լուրջ չեն լինի: Դրանք հաղթահարելը հեշտ կլինի, բավական կլինի միայն ժամանակին առաջին քայլն անելը:

Մնացած հարցերում օրը բարենպաստ է: Անսպասելի առաջարկներ շատ կլինեն, որոշ Կույսեր կկարողանան լինել վայրերում, որոնց մասին հետաքրքիր բաներ են լսել: Վառ տպավորությունները կոգեշնչեն, իսկ երբեմն էլ կօգնեն ձեր մեջ նոր տաղանդներ հայտնաբերել: Օրվա երկրորդ կեսը հարմար է սիրելիի հետ կարևոր զրույցի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է, որը հրաշալի կլինի կյանքում ինչ-որ բան փոխելու համար: Կարևոր չէ՝ նախապես գործողությունների ծրագիր կազմել եք, թե ոտքի վրա եք որոշումներ ընդունելու. աստղերը բոլոր դեպքերում ձեր կողմից կլինեն: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Դուք չեք շտապի ծախսել ստացածը և ճիշտ կվարվեք:

Դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ, նաև նրանց, որոնց հետ նախկինում դա անել չէր ստացվում: Ոչ մեծ տարաձայնություններ հնարավոր են, բայց միշտ էլ կհաջողվի այնպիսի լուծում գտնել, որը բոլորին կգոհացնի: Երեկոն անսպասելի ու կարևոր խոստովանությունների ժամանակ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հրաշալի օր է նոր բան ստանձնելու համար: Նույնիսկ եթե գործը բարդ թվա, դուք հաջողության վրա չեք կասկածի: Եվ ճիշտ էլ կվարվեք: Արագ կկարողանաք հաջողության հասնել, ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջանա: Հաճախ կօգնեն հին ծանոթները: Մտածեք, թե ինչով կարող եք նրանց շնորհակալություն հայտնել. դա օգուտ կտա հարաբերություններին:

Հնարավոր են հաճելի անակնկալներ, ուշադրության նշաններ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Նախկինում գործնական կամ ընկերական բնույթ կրող հարաբերություններում սիրային նոտաներ կհայտնվեն: Չի բացառվում սերն առաջին հայացքից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ձեր ուժերի սահմաններում կլինի օգտակար բաներ անելը, ընդ որում՝ ոչ միայն ձեր, այլև մյուսների համար: Ձեռքերը ծալած նստել չեք ուզենա, հետաքրքիր բանով զբաղվելու ոչ մի հնարավորություն բաց չեք թողնի: Հավանական են անսովոր հանդիպումներ: Որոշ Աղեղնավորներ հնարավորություն կունենան ընկերանալ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ են լսել:

Վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները: Մարդիկ հաճույքով կգան ձեր հետևից: Եթե օգնականների ու համախոհների կարիք ունենաք, առանց դժվարության կգտնեք նրանց: Չնայած գործեր շատ կլինեն, հոգնածություն չեք զգա նույնիսկ օրվա վերջին: Էներգիա այսօր այնքան շատ կունենաք, որ կարող եք սարեր էլ շրջել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը շատ հագեցած կլինի: Հազիվ թե հաջողվի կենտրոնանալ մեկ կոնկրետ բանի վրա: Ավելի հավանական է, որ ստիպված լինեք մի քանի գործով միաժամանակ զբաղվել, ազատ րոպեներին էլ օգնել նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել: Դա հեշտ չի լինի, բայց դուք գլուխ կհանեք: Շատ Այծեղջյուրների կօգնի փորձը. նոր խնդիրները նման կլինեն նրանց, որոնք արդեն եղել են ձեր կյանքում:

Օրվա երկրորդ կեսը լավագույն ժամանակն է այն մարդու հետ հանդիպելու համար, որի հետ պիտի կարևոր բանի մասին պայմանավորվեք: Դուք կկարողանաք դա անել նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ ամեն դատարկ բանի պատճառով վիճում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկիզբը անօգուտ խառնաշփոթի մեջ կանցնի: Կթվա, թե պետք է հազար ու մի բան հասցնեք, և դուք պարզապես ժամանակ չեք ունենա հանգիստ մտածել, թե ինչ պիտի ստանձնեք առաջին հերթին: Իրականում դուք ձեզ կարող եք ոչ մեծ դադար թույլ տալ: Այն բավարար կլինի մտքերը հավաքելու և առաջնահերթությունները դնելու համար:

Օրվա երկրորդ կեսը լրիվ այլ կլինի՝ հանգիստ, արդյունավետ ու հաճելի: Կարևոր չէ, թե ինչով կորոշեք զբաղվել. հետաքրքիր կլինի և անհրաժեշտ արդյունքին կկարողանաք արագ հասնել: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը հագեցած կլինի: Այդ ժամանակահատվածը անակնկալներով, լավ նորություններով ու առաջարկներով լի կլինի, որոնք մերժելու ցանկություն չի լինի: Հավանական են հանդիպումներ մարդկանց հետ, որոնց շատ եք կարոտել: Զրույցի համար հազար ու մի թեմա կգտնվի, ընդհանուր ծրագրեր էլ կհայտնվեն: Այդ ամենը կոգեշնչի ձեզ: Կուզենաք անհապաղ ինչ-որ յուրահատուկ գործ ստանձնել, և նման հնարավորություն կընձեռվի:

Օրվա երկրորդ կեսը թույլ կտա Ձկներին ցուցադրել, թե ինչի են ունակ: Հնարավորություն կունենաք լուծել բոլորին փակուղու առաջ կանգնեցրած խնդիրը, ելք գտնել բարդ իրավիճակից: Նոր ծանոթները հաճույքով կօգնեն կյանքի կոչել համարձակ գաղափարը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

վերականգնելը, բարդ իրավիճակում հայտնված մարդկանց աջակցելը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular