ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … մատիտի ջնջոց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աշխարհում մատիտ ստեղծելուց հետո անհրաժեշտություն է ծագել  նաև ստեղծել գրածը ջնջելու հարմարանք: Դա եղել է մատիտի ջնջոցը, կամ, ինչպես այդ իրը կոչվում է ժողովրդի մեջ՝ ռետինը: Մատիտով գրածը ջնջելու համար օգտագործվող հարմարանքների պատմությունը ավելի քան երկու դարի պատմություն ունի: Դրանից առաջ այդ գործառույթը որպես կանոն  ամենից հաճախ իրականացվել է հացի տրորված միջուկով, բայց 1770 թվականին անգլիացի քիմիկոս Ժոզեֆ Պրիշլին հայտնաբերել է, որ կաուչուկը (այն ժամանակ միայն կաուչուկն է հայտնի եղել) կարող է ջնջել մատիտով գրածը ավելի հաջող, քան հացը: Դա բացատրվում է նրանով, որ կաուչուկը թղթին  քսելիս առաջանում է էլեկտրաստատիկ լարում, որի արդյունքում էլ գրաֆիտի մասնիկները կպչում են կաուչուկին: Բայց խնդիր էր այն, որ բնական կաուչուկը երկար չի պահպանվում, այն ամռանը բարձր ջերմաստիճանի տակ փափկելու հատկություններ ունի, և տհաճ հոտ է արտանետում, իսկ ձմռանը կարծրացնում, դառնում է փխրուն: Ջնջիչների որակի բարելավումը հնարավոր է եղել իրականացնել 1839 թվականին Չարլզ Գուդիերի կողմից կաուչուկի վուլկանացման գործընթացը հայտնաբերելուց հետո, որով ստացվում է ռետին: Այդ ժամանակվանից ի վեր ռետինե ջնջոցների տարածվածությունը մեծ թափ է հավաքել: 19-րդ դարի վերջին Գերմանիայում և Ամերիկայում հայտնվել են գրենական պիտույքների արտադրության առաջին գործարանները: Երկար ժամանակ մատիտի ջնջոցների պատմության մեջ բնական կաուչուկը եղել է այն միակ նյութը, որն օգտագործվել է դրա պատրաստման համար: Դա տևել է մինչև քսաներորդ դարի կեսերը, երբ հայտնաբերվել է սինթետիկ կաուչուկը, որից հետո սկսել է օգտագործվել նաև դա: Սկսած 1990-ականներից ջնջոցներ սկսել են պատրաստվել պոլիվինիլքրորիդից և այլ պոլիմերներից: Այն նյութը որից պատրաստված են ներկայիս մատիտների ջնջոցները կարելի է որոշել  գույնով: Կարմիր-կապույտը կամ մոխրագույնը պատրաստված են բնական կամ արհեստական  կաուչուկից, դրանք շատ առաձգական են, կարող են ոլորվել և ձգվել, չնայած չեն ենթարկվում վերջնական դեֆորմացիայի, բայց այնուամենայնիվ դրանք լավ չեն կատարում իրենց գործը՝ ջնջում գրածը: Մաքուր սպիտակ կամ բազմագույն գունավոր 

ջնջոցները պատրաստվում են սինթետիկ պոլիմերներից, լավ շերտատվում են և հաճելի են հպման համար: Ճիշտ է, դրանց արտադրության գործընթացը շատ աշխատատար է, և արտադրական գործընթացի խախտումները հաճախ հանգեցնում են նրանց ջնջելու հատկության վատթարացման: Արժե հիշատակել ջնջոցի այնպիսի տարատեսակի մասին, ինչպիսին է  «ծեփվող» ջնջոցը, որը պատրաստվում է պոլիիզոբուտիլենից, պեմզայից, մրից, կալցիումի կարբոնատից և տիտանի երկօքսիդից: Այն շատ փափուկ է, նրան կարելի է տալ ցանկացած ձև: Այն գրաֆիտի հետ մեկտեղ մատներից ներծծում է յուղը, որով իսկ կանխում է  թղթի վրա բծերի հայտնվելը: Այս հատկությունների համար այդ ջնջոցը շատ բարձր են գնահատում փայտածուխով կամ փայտածուխե մատիտներով աշխատող նկարիչները:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular