ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրաձգություն Հայաստանի և Ադրբեջանի սահմանին․ պատերազմը վերադառնու՞մ է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

dw.com-ը գրում է, որ վերջերս Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել հերթական փոխհրաձգությունը, կան զոհեր: Բաքուն և Երևանը միմյանց են մեղադրել սադրանքների և ապատեղեկատվության մեջ: Որքանո՞վ հավանական է այդ երկրների միջև զինված հակամարտության նոր բռնկումը, և ինչպե՞ս կանխել դա: dw.com-ը այդ հարցերով հարցազրույց է վարել Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի գծով փորձագետ Օլեսյա Վարդանյանի հետ, որը մշակում է մոլորակի  հակամարտությունների խաղաղ կարգավորման ռազմավարություններ: Հարցազրույցում փորձագետը նշել է հայ-ադրբեջանական հակամարտության նոր սրացման հնարավոր պատճառների մասին և գնահատել է տարածաշրջանում նոր լայնամասշտաբ պատերազմի վերածվելու հեռանկարները:

dw.com․- Օլեսյա Կոնստանտինովնա, վերջին մի քանի օրվա ընթացքում մեկ անգամ չէ, որ կրակոցներ են եղել Ադրբեջանի և Հայաստանի սահմանին: Որքանո՞վ է հավանական տարածաշրջանում ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումը:

Օլեսյա Վարդանյան.- Հայաստանի և Ադրբեջանի սահմանին նման անկայունություն նկատվում է այս գարնանից: Ձյունը հալվելուց հետո ադրբեջանական զորքերը սկսել են նոր ռազմական դիրքեր հաստատել նախորդ տարվա պատերազմի արդյունքում ձևավորված առաջնագծի երկայնքով: Դրա համար սկզբում այնտեղ տեղի են ունեցել բավականին անմեղ բախումներ. հայերն ու ադրբեջանցիները միմյանց հետ ձեռնամարտել են կամ բանավոր վիրավորել միմյանց, իսկ հետո այս ամենը սկսել է վերաճել ավելի լուրջ բախումների: Այն, ինչ տեղի է ունեցել վերջերս ամենաարյունալի բախումն է անցյալ տարվա պատերազմի ավարտից հետո:

dw.com․- Հիմա ինչի՞ հետ եք կապում սրումը սահմանին:

Օլեսյա Վարդանյան.- Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական երկխոսություն բացարձակապես չկա: Ձևաչափը, որն ուժի մեջ էր վերջին 25 տարիների ընթացքում, դադարել է գործել, և ԵԱՀԿ Մինսկի խումբը երեք համանախագահների հետ (Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ) չեն կարողացել կատարել իրենց միջնորդական գործառույթը: Այսօր Բաքուն կտրականապես հրաժարվում է գործընթացը շարունակել այդ ձևաչափով, իսկ այլ ձևաչափ դեռ չկա: Այս ամենը վերածվում է լարվածության սահմանին նոր առաջնագծի երկայնքով այն վայրերում, որտեղ միջազգային ներկայություն չկա: Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն են, բայց հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով դեռ ոչ ոք չկա:

dw.com․- Այսինքն սրացումներին վերջ տալու համար միջազգային խաղաղապահներ՞ են պետք:

Օլեսյա Վարդանյան.- Ես ոչ թե դրա մասին եմ խոսում, այլ պատերազմից հետո մնացած խնդիրների լուծումների որոնման համար ամենաբարձր մակարդակով քաղաքական գործընթացի անհրաժեշտության մասին: Ամեն անգամ, երբ ռազմական բախումներ են տեղի ունենում, անհրաժեշտ է կողմերի միջև հաղորդակցության կայուն ձևաչափեր: Միայն դրանից հետո կարելի է խուսափել լարվածության հետագա աճից և արդյունավետ բանակցություններ վարել: Այսօր Հայաստանը և Ադրբեջանը նման ձևաչափեր չունեն, և դա շատ վատ է ազդում ամբողջ տարածաշրջանի կայունության վրա:

dw.com․- Ռուսաստանը հնարավորություն ունի՞ օգնելու այս հակամարտության կարգավորմանը:

Օլեսյա Վարդանյան.- Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում Ռուսաստանը բազմակողմանի դեր է խաղում: Նախ, նա հանդիսանում է միջազգային առաջատար միջնորդներից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել անցած աշնանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած արյունալի վեցշաբաթյա պատերազմում զինադադարի մասին: Դրանից հետո սահմանի երկայնքով իրավիճակը կարգավորելու համար Մոսկվան մի շարք առաջարկություններ է արել: Այդ կապակցությամբ հնչած գաղափարներից մեկը վերաբերում է սահմանի երկայնքով մի տեսակ չեզոք գոտու ստեղծումը: Այդ գաղափարը, սակայն, հնարավոր չի եղել իրականացնել, քանի որ Ադրբեջանը կտրականապես հրաժարվում է իր զորքերը հետ քաշելուց: Այսպիսով, ինչպես տեսնում ենք, լարվածության աճը կասեցնելու Ռուսաստանի ջանքերը բավարար չեն եղել:

dw.com․- Բաքվի անզիջում դիրքորոշումը կարո՞ղ է բացատրվել նրանով, որ Ադրբեջանը իր թիկունքում զգում է Թուրքիայի աջակցությունը:

Օլեսյա Վարդանյան.- Ինձ համար դժվար է դատել, թե ինչով է առաջնորդվում Ադրբեջանի կառավարությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում: Ցավոք, անցած տարվա աշնանից ի վեր մեզ չի հաջողվել փոխըմբռնման հասնել, թե ուր պետք է շարժվենք հաջորդիվ: Մինչ այժմ Ադրբեջանի ղեկավարության ամբողջ տրամաբանությունը հիմնված է հետևյալ սկզբունքի վրա. «Մենք հաղթեցինք, ինչը նշանակում է, որ մենք ճիշտ ենք»: Տեսանելի չէ փոխզիջման գնալու և երկխոսության վերադառնալու Բաքվի պատրաստակամությունը:

dw.com․- Լեռնային Ղարաբաղում ակտիվ ռազմական գործողությունների ժամանակ որոշ դիտորդներ նախատել են Մոսկվային պասիվ լինելու և Երևանին լուրջ աջակցություն չցուցաբերելու ցանկության համար: Ի՞նչ եք կարծում, արդարացի են այս նախատինքները:

Օլեսյա Վարդանյան.- Թե՛ Հայաստանի ղեկավարությունը, թե՛ ընդդիմության ներկայացուցիչները հայտարարում են, որ Մոսկվան կատարել է Հայաստանի առջև ստանձնած բոլոր պարտավորությունները: Նրանք հավանաբար այդ հարցում ճիշտ են, քանի որ Ռուսաստանի պարտավորությունները չեն տարածվում Լեռնային Ղարաբաղում պատերազմի դեպքում Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու վրա: Միևնույն ժամանակ, ներկայիս իրավիճակն այլ է: Սրացումը տեղի է ունենում ոչ թե ղարաբաղյան հակամարտության գոտում, այլ Հայաստանի պետական ​​սահմանին: Դա նշանակում է, որ և՛ Ռուսաստանը, և՛ ՀԱՊԿ -ը կոնկրետ պարտավորություններ ունեն Հայաստանի նկատմամբ, որի տարածքում բախումներ են տեղի ունենում գարնան սկզբից ի վեր:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular