ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ վտանգներ կան հայհոյանքի քրեականացման տակ․ մեկնաբանում է մեդիափորձագետը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իմ նախորդ գրառման տակ մեկնաբանություններից հասկացա, որ հանրության կողմից այնքան էլ չի հասկացվում, թե ինչ վտանգներ կան հայհոյանքի քրեականացման տակ։ Նենց որ գնանք.

1. Նրանց, ով սպասում է, որ էս օրենքով հայհոյանքը կքչանա ցանցում, թիթեռնիկները կշատանան դաշտերում, միանգամից ասեմ. բան էլ չի փոխվի։ Քանի որ հայկական համացանցի կեսը դա մարդիկ են, որոնք Հայաստանում չեն։ Ու իրանց վրա էս օրենքը չի ազդի։ Ու էդ դրսի քֆուրչիները հավեսի են ընկնելու ու կրկնապատկեն իրենց քֆուրները։

Բացի դրանից, հեշտ կարելի ա ֆեյք բացել ու հավեսով մի 20 միլիոնի սիրտը հովացնել։ Իսկ կարելի է բաց դեմքով շարունակել հայհոյել։ Ոստիկանությունը ու դատարանները տեսնենք, թե ոնց են հազարավոր տեղացի քֆուրչիներին բռնելու ու դատելու։ Էլ չասեմ, որ միշտ կարելի է ասել, որ ես չէի, կոտրել են ֆեյսբուքս։ Դե հիմա մի հատ էլ փորձագիտական զննում արեք։

2. Երբ օրենքը տեղով չի աշխատում, սա իրավական նիհիլիզմն է խորացնում։

3. Իսկ հիմա ամենավատը։ Հայհոյանքը շատ դժվար չափվող երեւույթ է։ Բարդ է ասել, թե երբ է այն վիրավորանքից անցնում ծանր վիրավորանքի եւ այլն։ Ու այստեղ դատարանը, դատախազությունը ստանում են գործիք քաղաքական պատվեր կատարելու համար։ Փաստացի, դատավորը հանգիստ կկարողանա մարդուն բանտ նետել մի երկու հատ մեկնաբանություն իրա ուզած ձեւով մեկնաբանելով։

4. Եվ իհարկե, ինտերնետում շատ հեշտ կարելի է այնպես հայհոյել, որ բարդ լինի բնութագրել եղածը որպես հայհոյանք, իսկ չինովնիկի մեկ է կվերապրի իրեն հասնող բարոյական տանջանքները։ Էն որ ասում են, ինտելիգենտ չի ասի ես քո մեջը, կասի ես հորդ թայն եմ։

5. Ինձ շարունակում է հուզել, թե ինչու են ներկա իշխանությունները էսքան շատ սահմանափակող օրենք ընդունել ու շարունակում են ընդունել»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular