ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Օգտվում են իշխանությունների ոչնչությունից». քաղաքագետը մեկնաբանել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական հակամարտությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

radiokp.ru-ն գրում է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը հարևան Ադրբեջանին և Հայաստանին անհաշտ թշնամիներ է դարձրել: «Կոմսոմոլսկայա պրավդայի» ռադիոյի (radiokp.ru) եթերում այդպես է ասել քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևը խոսելով սահմանին նոր բախման և բուն հակամարտության մասին: 

 «Նախ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունն անմիջական կապ չունի հայ-ադրբեջանական սահմանի այս իրադարձությունների հետ: Իրականում  հեշտ չէ պարզել, թե ով է առաջինը սկսել գնդակոծությունները, քանի որ կողմերը միմյանց հակասող հայտարարություններ են անում», - մեկնաբանել է փորձագետը: Ըստ նրա Ադրբեջանը փորձում է համակողմանի ճնշում գործադրել թշնամու վրա: Եվ ոչ միայն ռազմական: Իր զեկույցներում Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայկական շրջաններն անվանում է ադրբեջանական անուններով: «Որոշակի փուլում որպես տարբերակ չի կարելի բացառել  Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջների առաջխաղացումը: Հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ նախագահ Իլհամ Ալիևն այդ մասին մեկ անգամ չէ, որ ասել է », - ասել է փորձագետը:

Արեշևը գտնում է, որ Ադրբեջանի կարճաժամկետ նպատակը  բարենպաստ պայմաններով Հայաստանին  տարածքային սահմանազատում պարտադրելն է: Դա նշանակում է, որ ադրբեջանական կողմը վերահսկողություն կստանա առանցքային անցումների և բարձունքների վրա, որոնք թույլ կտան կրակի տակ պահել մոտակա հայկական գյուղերը: «Եվ խաղաղության պայմանագրի ստորագրումը, որի արդյունքում Հայաստանը կճանաչի Ադրբեջանի տարածքը նախկին Խորհրդային Հանրապետության սահմաններում վերջնականապես կփակի Ղարաբաղի հարցը: Դա Ադրբեջանի ձեռք բերած հաջողության բնական հետևանքն է: Այժմ նրանք բնականաբար մեծացնում են ճնշումը օգտվելով Հայաստանի կառավարության ոչնչությունից և ցանկացած զիջումների գնալու պատրաստակամությունից», - ավելացրել է նա:

Քաղաքագետը կարծում է, որ հայկական կողմի վրա ճնշումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ նա չի համաձայնվի ռուսական միջնորդությամբ եռակողմ բանակցություններին: Արդեն խոսակցություններ կան իրավիճակի համանման զարգացման մասին: Փորձագետը նշել է, որ վերջերս Մոսկվա են այցելել ինչպես Նիկոլ Փաշինյանը  այնպես էլ Իլհամ Ալիևը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular