ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի 28-ամյա բնակիչը Ավանի տներից մեկի դիմաց կայանված ավտոմեքենայից հափշտակել է դրամապանակ, գումար, հեռախոս, փաստաթղթեր, ապա գողացված անձնագրով ստացել է մոտ 3.445.500 դրամ վարկ. ՔԿ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Երևանի բնակիչ, 28-ամյա տղամարդու կողմից կատարված առանձնապես խոշոր չափերի գողության, խարդախության փորձի, գույքի դիտավորությամբ վնասման, ապօրինի կերպով գազային զենք կրելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, փաստաթղթեր  հափշտակելու, իրացնելու, վնասելու, կեղծելու և դրանց միջոցով խարդախություններ կատարելու դեպքերի առթիվ քննված քրեական գործի նախաքննությունը․ նրա գործողությունների արդյունքում տուժել է 26 անձ: Այս մասին հայտնում է ՔԿ-ն:

2020թ․ մարտի 22-ին՝ ժամը 04:10-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի աշխատակիցները մոտեցել են գողության համար հետախուզման մեջ գտնվող 28-ամյա տղամարդուն՝ խնդրելով ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ։ Վերջինս, չենթարկվելով ոստիկանության ծառայողների կողմից իրեն ուղղված օրինական պահանջին և գիտակցելով հետախուզման մեջ գտնվելու հանգամանքը, դիմել է փախուստի, որի ընթացքում իր մոտ ապօրինի կրվող գազային ատրճանակով կրակոց է արձակել նրանց ուղղությամբ։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել են ոչ միայն հիշյալ դեպքի հանգամանքները, այլև իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են տղամարդու կողմից կատարված այլ հանցագործություններ ևս։

Քննության ընթացքում պարզվել է, որ Երևանի 28-ամյա բնակիչը 2019-2020թթ․ ընթացքում մայրաքաղաքի Ավան թաղամասի տներից մեկի  դիմաց կայանված <<Mersedec Benz>> մակնիշի ավտոմեքենայից հափշտակել է դրամապանակ, գումար, բջջային հեռախոս և փաստաթղթեր՝ ավտոմեքենայի տիրոջը պատճառելով զգալի չափերի գույքային վնաս: Հափշտակությունը կատարելուց հետո, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, գողացված անձնագիրն ապօրինի իրացնելով, վարկ ստանալու նպատակով, մի շարք բանկերից և վարկային կազմակերպություններից ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3.445.500 ՀՀ դրամ գումար։

2019 թվականի ապրիլ ամսին տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Երևան քաղաքի Նոր Նորք թաղամասում գործող խաղասրահի պատուհանը և գողացել  խոշոր չափերի՝ 1.930.000 ՀՀ դրամ:

Նույն ժամանակահատվածում, նախնական համաձայնության գալով ինքնությունը չպարզված անձի հետ, 2019 թ․ մայիս ամսին տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Երևանում գործող դեղատան պատուհանը և այնտեղից գաղտնի հափշտակել 6,152,201 դրամի տարբեր տեսակի դեղորայք ու գումար՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։

Բացի այդ, տղամարդը 2020 թ․ հունվարին 11-ին,Երևանի բնակչուհուց մեկ օր ժամանակով օրավարձով վարձակալել է բնակարանը և այնտեղից գաղտնի հափշտակել կենցաղային իրեր՝ պատճառելով խոշոր չափերի՝ 525.000 ՀՀ դրամի վնաս:

Շարունակելով իր հանցավոր մտադրությունը՝ 28-ամյա տղամարդը Երևան քաղաքի Ծխախոտագործների փողոցում կայանված ավտոմեքենայից հափշտակել  է դրամապանակ, որի մեջ եղել է գումար, բանկային քարտեր, անձանգիր ու սոցիալական քարտ՝  մեքենայի տիրոջը պատճառելով 135.000 ՀՀ դրամի վնաս: Հետագայում կեղծել է հափշտակած անձնագիրը, փակցրել իր լուսանկարը, որից հետո ներկայացրել Երևան քաղաքում գործող ՓԲ ընկերություն և կնքել վարկային պայմանագիր, ստացել և խարդախությամբ հափշտակել է 210.000 ՀՀ դրամ։ Նույն օրը վերոնշյալ անձնագրային տվյալները մուտքագրելով համացանցի <<Cashme.am>> կայքում, առցանց եղանակով կնքել է կեղծ վարկային պայմանագիր, ապա ստացել և խարդախությամբ հափշտակել է 500.000 ՀՀ դրամ՝ պատճառելով խոշոր չափերի վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 28-ամյա տղամարդուն մեղադրանք է  առաջադրվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular