ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խորհրդարանն արտահերթ է անում, որ հերթական անհեթեթ օրենքն անցկացնի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության անդամները ուսումնասիրություն են արել, պարզել, թե շեշտակիորեն նվազել է հանրային իշխանության և ընդհանրապես հանրային գործունեություն ծավալող անձանց նկատմամբ հարգանքը, և որոշել են այդ հարգանքը վերականգնել՝ փոփոխություններ կատարելով ՀՀ Քրեական օրենսգրքում։ 7-րդ գումարման Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել, որտեղ երկու ընթերցմամբ քննարկելու են նաև Քր․օր․-ի փոփոխությունները։ Փաշինյանական մեկ տասնյակ պատգամավորները առաջարկում են քրեականացնել անձին հրապարակավ վիրավորելու և զրպարտելու արարքները, և խոշոր տուգանքներ սահմանել նման հանցագործությունների համար։ Բնականաբար, «Իմքայլականներին» մտահոգում է առաջին հերթին իրենց նկատմամբ «հարգանքի շեշտակի նվազումը» և այս ափալ-թափալ գործընթացը կազմակերպել են՝ սոցցանցերում և հանրային այլ տիրույթներում իրենց հասցեին հնչող քննադատությունները զսպելու նպատակով։

Ազատ խոսքի նախկին ջատագովները այսօր օրենքով են փորձում փակել մարդկանց բերանը։ Իսկ պատերազմում Փաշինյանի ու իր թիմի ապիկարության պատճառով կրած խայտառակ պարտությունից հետո ոչ պակաս բնական էր, որ ժողովրդի նյարդերը սրվելու են, իշխանավորներին էլ նախշելու են վերջին բառերով։ Փաշինյանականներն էլ մտածել և ավելի խելացի տարբերակ չեն կարողացել գտնել։ Թերևս, մեկնումեկը նրանց պիտի բացատրի, որ իրենք արժանի են հայհոյանքի ու ստանալու են այդ հայհոյանքը, նույնիսկ եթե տուգանքի փոխարեն ցմահ ազատազրկում սահմանեն։

Գեղամ Բաբայան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular