ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս քաղաքականությունը ո՛չ ընդունելի է, ո՛չ էլ՝ ճիշտ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ սահմանային լարվածության վերաբերյալ պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում էր, որ Ադրբեջանը Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ «նախահարձակ մարտական գործողություններ է սկսել ՀՀ-ի սահմանների վրա՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում»։

Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Բենիամին Պողոսյանի հետ։

Հարցին, թե ինչ բանակցությունների մասին է խոսքը` քաղաքագետը ասել է․ «Ձեր հարցին, բացի բարձրաստիճան ղեկավարությունից, ոչ ոք չի կարող պատասխանել, որովհետև որևէ մեկը չգիտի, թե ի՞նչ բանակցություններ էին նախատեսված Մոսկվայում, ովքե՞ր էին մասնակցելու, ի՞նչ հարցեր էին քննարկվելու։ Մենք դրա մասին իմանում ենք միայն երեկ առավոտյան։ Հարց է առաջանում, որ եթե Ադրբեջանը չսրեր իրավիճակը, փաստորեն բանակցությունները տեղի էին ունենալու և այդ մասին որևէ մեկը չէր իմանա կամ իմանալու էր միայն պոստ ֆակտում։ Քանի որ զրո տեղեկույթ կա այդ բանակցությունների մասով, ուղղակի անհնար է մեկնաբանել, թե այն, ինչ Ադրբեջանն անում է, կապվա՞ծ է այդ բանակցությունների հետ և եթե կապված է՝ ինչու՞։ Այսինքն՝ ենթադրվում է, որ բանակցությունների սեղանին դրված փաստաթուղթը Ադրբեջանին չի՞ գոհացնում, դրա համար է ինքը այս սադրանքին գնում, թե՞ ընդհակառակը՝ դա չի գոհացնում Հայաստանին և սրանով Ադրբեջանը ճնշում է գործադրում Հայաստանի վրա»։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք նորմալ է, որ նախատեսվում է բանակցություն, որի մասին հանրությունը տեղյակ չէ, քաղաքագետը պատասխանել է․ «Բնականաբար, դիվանագիտության մեջ միշտ էլ եղել է այդ կոնֆիդենցիալության սկզբունքը, սակայն առնվազն հանրությունը, քաղաքական-վերլուծական շրջանակները պետք է իմանան, որ սպասվում են բանակցություններ, որովհետև այս պայմաններում, եթե բացարձակ ոչինչ հայտնի չէ, անհասկանալի իրավիճակ է ու կարծես թե, մենք մոտենում ենք նոյեմբերի 9-10-ին։ Բոլորս ենք հասկանում, որ այդ հայտարարությունը 30 րոպեում չի գրվել. պարզ է, որ ընթացել են քննարկումներ, որոնց մասին ոչ ոք ոչինչ չգիտեր և միայն ստորագրումից հետո տեղեկացանք։ Իսկ սա ո՛չ ընդունելի, ո՛չ էլ ճիշտ քաղաքականություն է»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular