ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտարարվելու է Առուշանյանի գործով նախաքննության ավարտ, նրա կալանքի տակ մնալը օրինական համարվել չի կարող. փաստաբան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գորիսի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Առուշ Առուշանյանի գործով այսօր հայտարարվելու է նախաքննության ավարտ: Առուշանյանի պաշտպան, փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ԱԱԾ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննիչի կողմից հրավիրվել է ԱԱԾ, որպեսզի տեղեկացվեն քրեական գործի նախաքննության ավարտի մասին:

«Մենք այն կարծիքին ենք, որ այս պահի դրությամբ, երբ նախաքննության ավարտ է հայտարարվելու, քննությանը խոչընդոտելու հիմքը, որը նախկինում թե՛ վարույթն իրականացնող մարմինն էր պնդում, որ առկա է, թե՛ առաջին  ատյանի դատարանը՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշում կայացնելու ժամանակ, մենք գտնում ենք, որ այս հիմքը ոչ միայն այն ժամանակ գոյություն չուներ, ինչի մասին մենք բազմիցս նշել ենք, այլ նաև, եթե պայմանականորեն ընդունենք, որ այդ հիմքն ի սկզբանե գոյություն ունեցել է, ապա այս պահի դրությամբ նախաքննության ավարտից հետո այդ հիմքն առհասարակ այլևս գոյություն ունենալ չի կարող:

Մենք գիտենք, որ քննության սկզբնական փուլը ավարտվելուց հետո, այսինքն, երբ որ բոլոր ապացույցները հավաքվում են, բոլոր ստուգումները կատարվում են, բոլոր ապացույցներին գնահատական է տրվում, բոլոր այն մտավախությունները, որոնք նախկինում ունեցել է վարույթն իրականացնող մարմինը, դրանք իսպառ վերանում են կամ գոնե էապես նվազում են: Հիմա մենք այստեղ գործ ունենք եթե ոչ հիմքի իսպառ բացակայության մասին՝ քննությանը խոչընդոտելու տեսանկյունից, գոնե նվազման առումով միանշանակ կարող ենք խոսել: Հետևաբար՝ պարոն Առուշանյանի այս պահի դրությամբ կալանքի տակ մնալը ուղղակի օրինական չի կարող համարվել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Էրիկ Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով: ՀՔԾ հաղորդագրության համաձայն՝ «ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու և ավելի ընտրողի կաշառք տալը»:

Հուլիսի 16-ին ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը։

Ընդհանուր իրավասության դատարանի որոշումը Առուշանյանի պաշտպանները բողոքարկել են: Բողոքի քննությունը նշանակվել է օգոստոսի 2-ին:

Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ունի ողջամիտ ենթադրություն, որ Վերաքննիչ դատարանը կկայացնի նույն որոշումը Առուշանյանի նկատմամբ, ինչ կայացրել էր երկու օր առաջ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ, այլ կերպ ասած՝ կալանավորումը կթողնի ուժի մեջ: Ողջամիտ ենթադրության հիմքը ԱԱԾ կողմից որոշ ժամանակ առաջ Վերաքննիչ դատարանի համակարգիչների առգրավումն է, ինչի արդյունքում գործերը դատարանի դատավորներին մակագրվում են Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի ձեռքով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular