ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բարոյազրկում՝ «level Շիշ բռնող»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գեղարքունիքում երեկ ծավալված մարտերը մտահոգել էին ողջ ժողովրդին, բայց ոչ, թերևս, Փաշինյանի կողմնակիցներին, որոնցից մի քանիսն առիթը բաց չթողեցին ի ցույց դնելու իրենց բարոյազրկման ողջ ներկապնակը։ Մինչ հանրությունն ահուսարսափի մեջ սպասում էր մեր ԶՈՒ-երի մասին լուրերի, մղկտում՝ երեք զոհերի անունները կարդալիս, Նիկոլ Փաշինյանի մերձավորը անվրդով իր բիզնեսն էր շարունակում։ Նրան մտահոգել էր այն հանգամանքը, որ գնդակոծվող բնակավայրերի շարքում նշված էր նաև Վերին Շորժան։

«Սպիտակ Շորժա» անունը կրող, փաստաթղթերով ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերոջը, իսկ իրականում հենց իրեն՝ պատգամավորին պատկանող լողափը սոցիալական ցանցերում ծաղրական մի գրառում էր արել․ «Սպիտակ Շորժայից Վերին Շորժա հեռավորությունը 88 կմ է, մենք շարունակում ենք սպասարկել մեր հյուրերին»։ 

Միգուցե, ԱԺ տխրահռչակ պատգամավորը մտահոգվել էր, թե մարդիկ կարող են, Շորժա անունը լսելով, չգալ իր լողափ և կզրկվի այդ մեկ օրվա եկամուտից։ Անցած տարի այդ լողափն աշխատեց մի քանի օր, թղթաբանության խնդիրների պատճառով փակվեց։ Այս տարի պատգամավորը, կարծես, լուծել է բոլոր խնդիրները, բավական լուրջ ներդրում արել, հո չէր կարո՞ղ ինչ-որ «սահմանային միջադեպի» պատճառով կորցնել դրած փողը։ 

Գրառումից հետո քննադատությունների բուռն ալիք բարձրացավ, օգտատերերը «Սպիտակ Շորժայի» էջում պահանջում էին հեռացնել այդ գրառումը, քննադատում և հայհոյում էին։ Նիկոլ Փաշինյանի իշխանության կարկառուն ներկայացուցիչ Շիշ բռնողի ընկերությունը ոչ միայն չէր ամաչում իր պահվածքից, այլ քննադատողներին էր հայհոյում, «անշնորհակալ ղարաբաղցի» անվանում։ 

Ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենաանկեղծ ներկայացուցիչը հենց Հայկ Սարգսյանն է։ Ի տարբերություն ճոռոմ և վսեմ արտահայտություններ անող, հայրենասիրության մասին ներբողներ ձոնող մյուս կուսակիցների, նա չի էլ թաքցնում, որ իշխանության է եկել անձնական հարստացման համար, և որևէ օր չի ցանկանում բաց թողնել այդ հնարավորությունը։

Ինչո՞ւ չանի, Փաշինյանի պես թիկունք ունի, իրենց սրտի հանրությունն էլ 54 տոկոս քվե է տվել։

Արտակ Գալյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular