ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … գարեջուր Space Barley

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աշխարհում  շատ անսովոր և նույնիսկ զարմանալի խմիչքներ կան: Սակայն առավել ոչ ստանդարտ գարեջուր է համարվում  տիեզերական գարեջուրը` Space Barley-ն, որը եզակի է իր տեսակի մեջ: Այս անունը պատահական չէ, դա կապված է նրա հետ, որ այն պատրաստել են գարուց, որը աճել է անկշռելության պայմաններում: Այս ստեղծագործությունը հայտնվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի և Ճապոնիայի Օկայամա համալսարանի համագործակցության արդյունքում: Գարեջրի համար զրոյական ծանրության պայմաններում գարի արտադրելու հատուկ փորձ չի եղել, ընդամենը եղել է  տիեզերանավի մեջ բույսերի վարքի և զարգացման վերաբերյալ ուսումնասիրություն: Դրա համար օգտագործել են Sapporo Breweries ընկերության, որը Ճապոնիայում գարեջուր է արտադրում,  Haruna Nijo տեսակի գարին: Այդ ընկերությունը հատուկ հրավիրվել է համագործակցության Օկայամայի համալսարանի կողմից: Տիեզերական գարեջրի  պատմությունը սկսվել է 2006 թվականի ապրիլից:

Այդ տարի առաջին անգամ միջազգային տիեզերակայան է առաքվել Haruna Nijo գարի: «Զվեզդա» մոդուլում ռուս գիտնականները զբաղվել են «տիեզերական» բույսերի մշակմամբ: Ուսումնասիրությունը կենտրոնացել է զուտ հացաբույսերի վրա իրենց սննդային արժեքի պատճառով, քանի որ նախատեսվում էր դրանք հետագայում օգտագործել որպես հնարավոր սննդամթերք տիեզերական ճանապարհորդությանների ժամանակ: Հետագայում նոր բույսերի համային հատկությունները գնահատելու համար որոշվել է դրանք դարձնել սովորական մարդու սննդակարգի սովորական արտադրանք:  Եվ իհարկե առաջին հերթին մտածել են գարեջուր ստղծելու մասին: Sapporo Breweries ընկերության ստեղծած առաջին տիեզերական գարեջրի փորձնական խմբաքանակը վաճառքի չի հանվել: Միայն ավելի ուշ են սկսել իրականացնել դա, քանի որ այն որոշակի պահանջարկ ու հետաքրքրություն է առաջացրել մարդկանց շրջանում: Այսպիսով, 2009 թվականին աճուրդի է հանվել մի զարմանալի գարեջուր, որը կոչվում էր Space Barley: Այդ ամենը չի ենթադրել որևէ առևտրային օգուտ, բացառությամբ, հավանաբար, բուն Sapporo Breweries ընկերության վարկանիշի բարձրացումը: Ծրագրի հիմնական նպատակն է եղել երիտասարդ գիտնականների և ուսանողների ուշադրությունը գրավել տիեզերքում իրականացված հետազոտությունների վրա: Այս գարեջրի վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցվել է բարեգործական նպատակներին: Տիեզերական գարեջուրը ունի մուգ գույն և հինգ աստիճանի թնդություն: Աճեցված գարին բավարարել է գրեթե 500 լիտր խմիչք պատրաստելու համար: Այն շշալցվել է 330 մլ տարողությամբ շշերի մեջ, ստացվել է 1500 շիշ: Մեկ շշի արժեքը կազմել է մոտ 12 եվրո: Որոշվել է մեկ հաճախորդին վաճառել ոչ ավելի, քան 1 տուփ՝ 6 շիշ: Ընդհանուր առմամբ եղել է 250 տուփ: Քանի որ նման անսովոր գարեջրի մեծ պահանջարկ է եղել, որոշվել է բավարարել ամենակարևոր պատվերները: Նման լայնամասշտաբ գովազդային արշավը շատ հաջող է ստացվել, բայց տիեզերական գարեջրի հետագա արտադրություն չի նախատեսվում: Բանն այն է, որ տիեզերքում աճեցված գարին ոչնչով չի տարբերվում սովորական գարուց և Ռուսաստանի գիտությունների ակադեմիան այլևս չի իրականացնում նման փորձեր, համապատասխանաբար արտադրության համար հումք չկա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular