ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեղարքունիքում վիրավորված զինծառայողները հաստատել են՝ իրենք կանխում են ադրբեջանական ԶՈՒ-երի կրակոցները ՀՀ գյուղերի ուղղությամբ և կատարում են բնակչության անմիջական պաշտպանության գործառույթ. ՄԻՊ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր Գեղարքունիքում վիրավորում ստացած զինծառայողները հոսպիտալում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին հաստատել են, որ իրենք կանխում են ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ գյուղերի ուղղությամբ արձակվող կրակոցները և կատարում են ՀՀ քաղաքացիական բնակչության անմիջական պաշտպանության գործառույթ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Մասնավորապես, այսօր՝ 2021 թվականի հուլիսի 28-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են զինվորական հոսպիտալ և տեսակցել Գեղարքունիքի մարզի Սոթքից մինչև Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրահրած կրակոցներից վիրավորում ստացած զինծառայողներին:

Այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ: Զինծառայողները տեղեկացրել են, որ ադրբեջանական զինված ուժերը վերջին օրերին կրակոցներ են արձակում հայկական դիրքերի և մոտակա գյուղերի ուղղությամբ: Զինծառայողները հայտնել են նաև, որ հուլիսի 28-ին՝ ժամը 03:40-04:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմի կրակոցներն ավելի ինտենսիվ են դարձել:

Ընդ որում, ադրբեջանական զինծառայողները կիրառել են տարբեր տրամաչափի զինատեսակներ, այդ թվում՝ ականանետներ, դիպուկահար հրացաններ, գնդացիրներ և այլն:

Ադրբեջանական զինծառայողները թիրախավորել են հայկական դիրքերի հարևանությամբ գտնվող քաղաքացիական բնակավայրերը՝ Գեղարքունիքի գյուղերը, որոնց պաշտպանության արդյունքում էլ հայ զինծառայողները ստացել են տարբեր վիրավորումներ:

Այցի ընթացքում ուսումնասիրվել են վիրավորում ստացած զինծառայողների բժշկական փաստաթղթերը, նրանց առողջական վիճակը քննարկվել է հոսպիտալի բուժանձնակազմի հետ: Զինծառայողները ստացել են տարբեր վիրավորումներ (ուսահոդի, դեմքի, ազդրի և այլն), չորս զինծառայողներից մեկի վիճակը բժիշկները գնահատել են թեթև ծանրության, երկուսինը՝ միջին, մյուսինը՝ ծանր:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ամփոփվում են հավաքագրված տեղեկությունները: Զինծառայողների առողջական վիճակը Պաշտպանի աշխատակազմի անմիջական ուշադրության ներքո է:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ նշում է, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողների կրակոցներն արձակվում են ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ, այդ թվում՝ գյուղերի ուղղությամբ: Փաստերը հաստատում են, որ ադրբեջանական կրակոցներն ամեն անգամ հնարավոր է լինում կանխել միայն ՀՀ զինված ուժերի պատասխան կրակոցների շնորհիվ, ովքեր պաշտպանում են մեր բնակիչների իրավունքները, կյանքն ու խաղաղությունը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գնահատմամբ՝ այս պայմաններում ադրբեջանական իշխանությունները կրում են այսօրվա կրակոցներով բնակիչների իրավունքների խախտումների, ՀՀ 3 զինծառայողների սպանությամբ նրանց իրավունքները խախտելու և վիրավորում ստացածների առողջությանը հասցված վնասի համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular