ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի վերաբերմունքը ոտնահարում է միջազգային իրավունքի նորմերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացրել էր, որ երեկ ադրբեջանական կողմը գերեվարել էր Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի բնակչի:

«Նրան ծեծի և անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի են ենթարկել, ինչի հետևանքով, ինչպես վկայում են բժիշկները, վնասվել է աջ ոտքը, պատռվել է հագուստը: Այս մասին մանրամասն հաղորդել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը»,- ասված էր Հայաստանի ՄԻՊ հաղորդագրության մեջ:

Հայաստանի գործող իշխանությունները գերիների վերադարձը որակում են որպես մարդասիրական քայլ, սակայն Ադրբեջանը նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթով պարտավորվել էր վերադարձնել գերիներին։

Այս թեմայով զրուցել ենք իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ։

Անդրադառնալով հայկական կողմի դիրքորոշմանը` իրավապաշտպանը ասել է․ «ՀՀ գործող իշխանությունը կարծում էր, որ կարող է այդպիսի մեղմ դիրքորոշումը լինել արգասաբեր, արդյունավետ, ապա այսքան ամիսներ անց պետք է հստակեցնել, որ Հայաստանի այսպիսի դիրքորոշումը միայն ոգևորություն է առաջացնում Ադրբեջանի մոտ:Հայկական կողմի դիրքորոշումը պետք է հստակեցվի՝ միջազգային պայմանագրերի հիման վրա, ՀՀ քաղաքացին պետք է ոչ թե հույս ունենա, այլ հստակ զգա, որ գտնվում է ՀՀ պաշտպանության ներքո։ Մենք ունենք միջազգային պայմանագրեր, կոնվենցիաներ և դրանց օժանդակ արձանագրություններ, որոնց միացել են և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ Արցախը: Քչերը գիտեն, որ Արցախը դեռ 92 թվականի հունվարից ուղարկել է այդպիսի նյութեր, որտեղ հստակեցվում է, որ ԼՂՀ-ն ամբողջովին միանում է այդ կոնվենցիաներին: Պատահական չէ, որ Միջազգային կարմիր խաչի կոմիտեի ներկայացուցչությունը բացվել է միաժամանակ Երևանում, Բաքվում, Միրբաշիրում և Ստեփանակերտում: Սա շատ կարևոր է: Ադրբեջանի վերաբերմունքը ոչ միայն ոտնահարում է միջազգային իրավունքի նորմերը, այլ հակադրվում է դրանց, ինչը հանցագործություն է: Տվյալ դեպքում մենք գործ ունենք Ադրբեջանի կողմից գործած հանցագործության հետ: Եթե մենք չենք ընդգծում Ադրբեջանի գործած հանցագործությունները, ապա մենք առիթ ենք տալիս Ադրբեջանին՝ շարունակել այդ ահաբեկչական գործողությունները: Ադրբեջանը, հետևողական լինելով, փորձում է մեր ժողովրդի մեջ վախ ու սարսափ ներարկել, ինչի ներքո նրանք պետք է լքեն այդ տարածքները: Դրա համար, եթե պաշտոնական մակարդակներով որևէ կապ կա Արցախի և Հայաստանի ղեկավարության մեջ, ապա Արցախը առնվազն պետք է դիմի ՀՀ-ին՝ որպես ճանաչված երկրի, որ ՀՀ-ն այս հարցը բարձրացնի ցանկացած պատշաճ մակարդակներում և հարթակներում»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular