ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թշնամու սանձարձակ վարքագիծը և ՀՀ իշխանությունների անգործությունը ապացուցում են՝ ընտրությունները չեն կարողացել լուծել ՀՀ-ի առաջնային անվտանգային խնդիրները. «Հայաստան»-ի և «Պատիվ ունեմ»-ի հայտարարությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ս.թ. հուլիսի 28-ին տեղի ունեցավ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների ներկայացուցիչների հանդիպում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Հայկ Մամիջանյանը:

«Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական ռազմական ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի վրա հարձակման, դրա հետևանքով ՀՀ Զինված ուժերի կրած կորուստների, ինչպես նաև սահմանի ամբողջ երկայնքով իրավիճակի սրման հետ կապված հարցեր։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, խորը մտահոգություն հայտնելով ստեղծված իրավիճակի կապակցությամբ, հարկ են համարում հայտարարել՝

1․ ՀՀ սահմաններին թշնամու շարունակական սադրանքներն ու սանձարձակ վարքագիծը և այդ համատեքստում ՀՀ իշխանությունների անգործությունն ու անկարողությունը ևս մեկ անգամ ապացուցում են, որ վերջին ընտրությունները, ցավոք, չեն կարողացել լուծել Հայաստանի առջև ծառացած առաջնային անվտանգային խնդիրները և մարտահրավերները։

2․ Հայաստանյան հասարակությունը պետք է պաշտոնապես տեղեկացված լինի ՀՀ ՊՆ՝ այսօր տարածած հաղորդագրության մեջ նշված հայ-ադրբեջանական հնարավոր բանակցությունների բովանդակության և ընթացքի վերաբերյալ։

3․Բաքվի բռնապետը պետք է հստակորեն հասկանա, որ խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքում Հայաստանում ստեղծվել է նոր իրավիճակ, համաձայն որի ձևավորվել է խորհրդարանական ազգային և առողջ ընդդիմություն, որը օգտագործելու է իր ունեցած բոլոր հնարավորությունները և լծակները՝ թշնամուն միջազգային ասպարեզում սանձելու և ՀՀ ազգային ու պետական շահերը սպասարկելու նպատակով։

4․ Մեր լիակատար զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում ՀՀ Զինված ուժերին՝  հավաստիացնելով, որ բոլոր միջոցներով սատար ենք կանգնելու մեր բանակի զինվորներին և սպաներին՝ թշնամուն արժանի հակահարված հասցնելու գործում։

5․ Խորին ցավակցություն ենք հայտնում ՀՀ Զինված ուժերի զոհված զինվորականների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,- գրել է Մամիջանյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular