ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ովքե՞ր և ինչո՞ւ պետք է պատվաստվեն գրիպի դեմ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գրիպը շնչառական համակարգն ախտահարող ամենատարածված ու վտանգավոր վիրուսային հիվանդություններից մեկն է, որի դեմ պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը ժամանակին պատվաստում ստանալն է: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է ովքեր և ինչու պետք է պատվաստվեն գրիպի դեմ:

Ինչո՞ւ է պետք պատվաստվել գրիպի դեմ

Կարևոր է ստանալ գրիպի դեմ պատվաստում յուրաքանչյուր տարի, քանի որ գրիպի վիրուսներն անընդհատ փոփոխվում են, և, հետևաբար, գրիպի դեմ պատվաստանյութը յուրաքանչյուր սեզոն թարմացվում է՝ տվյալ սեզոնի ընթացքում շրջանառող վիրուսի տեսակին համապատասխան։ Պատշաճ պաշտպանություն ապահովելու նպատակով անհրաժեշտ է յուրաքանչյուր տարի ստանալ պատվաստում։
Գրիպի կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը գրիպի դեմ պատվաստումն է: Պատվաստումը գրիպի կանխարգելման ամենածախսարդյունավետ միջոցն է:
Սեզոնային գրիպի դեմ հղի կնոջ պատվաստումը կանխարգելում է ինչպես մոր, այնպես էլ նորածնի հիվանդացությունը գրիպով կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում, գրիպի հակամարմինների տրանսպլացենտար փոխանցման ճանապարհով: Բացի դրանից հակամարմինները փոխանցվում են նաև կրծքով կերակրելու միջոցով:
Ովքեր պետք է պատվաստվեն

Առաջնահերթ պատվաստման ենթակա են նպատակային խմբերի անձինք, որոնք վարակի ծանր ընթացքի բարձր ռիսկ են հանդիսանում. հղի կանայք, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները, 65 և բարձր տարիքի մեծահասակները, քրոնիկ հիվանդություններով տառապող անձինք (շաքարային դիաբետով, սիրտ-անոթային համակարգի, երիկամների քրոնիկ հիվանդներ), բուժաշխատողները, փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմը (զինծառայողներ, դպրոց ինտերնատներ, մանկատներ, ծերանոցներ, հոգեկան առողջության կենտրոններ):

Գրիպի դեմ պատվաստումն անվտանգ է, բայց երբեմն, պատվաստումից հետո 1-2 օր ներարկման հատվածում կարող են նկատվել թեթև ցավ, քոր, կարմրություն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular