ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աֆղանստանի բանակը վերջին 1 օրում ոչնչացրել է «Թալիբան» շարժման 189 զինյալների

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Աֆղանական բանակի զինծառայողները վերջին օրվա ընթացքում ոչնչացրել են «Թալիբան» շարժման 189 գրոհայինների, ևս 138-ը վիրավորվել են: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ Աֆղանստանի պաշտպանության և անվտանգության ազգային ուժերի ստորաբաժանումները հաջող գործողություններ են իրականացրել Քանդահար, Զաբուլ, Գերատ, Ջաուզջան և Գիլմենդ նահանգներում: Նրանք հայտնաբերել և վնասազերծել են գրոհայինների կողմից տեղադրված 32 ինքնաշեն պայթուցիկ սարքեր։

Նախօրեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն Աֆղանստանի նախագահի հետ հեռախոսազրույցում հայտարարել էր դաշինքի՝ Աֆղանստանի պաշտպանության և անվտանգության ազգային ուժերի ստորաբաժանումներին շարունակական օգնություն տրամադրելու վճռականության մասին։ Մինչև 2024 թվականը Աֆղանստանն ամեն տարի ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից կստանա 4 մլրդ դոլար:

Ապրիլի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Աֆղանստանում գործողությունն ավարտելու իր որոշման մասին, որը դարձել է ամերիկյան պատմության մեջ ամենաերկար արտասահմանյան ռազմական արշավը: Այս ֆոնին Իսլամական Հանրապետությունում նկատվում է անվտանգության ոլորտի իրադրության վատթարացում․ «Թալիբան» շարժման զինյալները հարձակման տեմպերը մեծացնում են մի շարք ուղղություններով: Շարժման ներկայացուցիչների պնդմամբ՝ թալիբները կարողացել են վերահսկողություն սահմանել երկրի տարածքի մոտավորապես 85 տոկոսի նկատմամբ, ներառյալ հինգ երկրների՝ Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ սահմանի երկայնքով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular