ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիան մտահոգված է Հայաստանի սահմանային անվտանգության համար. Ժոնաթան Լաքոտ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Լիովին տեղյակ եմ, որ Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես,  Գեղարքունիքի մարզում զինված գործողություններ են ընթանում: Մենք մտքով զինվորների հետք ենք և քաջ գիտակցում ենք, որ այս ամենը տեղի է  ունենում հայ-ադրբեջանական սահմանի վճակի շարունակական վատթարացման համատեքստում»,- հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիսայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի պեղումներին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում և ընդգծել, որ մտքով նաև Գեղարքունիքում է:

Դեսպանը նշել է, որ այս իրադարձությունները առաջացնում են ֆրանսիայի անհանգստությունը, քանի որ դրանով հրադադարը խախտվում է, ինչի հետևանքով Հայաստանի սահմանների անվտանգային վիճակի վատթարացում է գրանցվում:

«ֆրանսիան կոչ է անում վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական գործընթացը, բայց միևնույն ժամանակ,  դա պետք է լինի արդար ու չպետք է տեղի ունենա ուժի կամ այլ ազդեցության ներքո»,- շեշտել է  Ժոնաթան Լաքոտը: Ըստ նրա՝ Մինսկի խմբի շրջանակում շփումներ կան ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, որպեսզի նախևառաջ սահմանային լարվածության թուլացման ուղղությամբ ներդրում ունենան, իսկ երբ պահը գա  ներդում ունենան նաև քաղաքական գործընթացում:

«Այս պահին մեր հիմնական մտահոգությունը Հայաստանի սահմանների վիճակն է:  Բնականաբար, մեր մտքում է և մենք չենք մոռանում 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված  համաձայնագրի որոշ կետերի մասին, որոնց հետ դեռ խնդիրներ կան, մասնավորապես, Ադրբեջանում պահվող բոլոր ռազմագերիների ազատ արձակման կետն է»,- նշել է դեսպանը:

Անդրադառնալով Էմանուել Մակրոնի՝ Հայաստան սպասվող այցին՝ դեսպան Լաքոտը նշել է, որ այցի համար հստակ ամսաթիվ դեռևս չկա, Ֆրանսիայի նախագահը Երևան կգա այն ժամանակ, երբ իր այցը օգտակար կլինի տարածաշրջանում քաղաքական գործընթացներին աջակցելու համար. «Այդ պահին էլ կետսնենք, թե ինչ հնարավոր փաստաթուղթ կարող  է ստորագրվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև»,- եզրափակել է ժոնաթան Լաքոտը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular