ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ».Ընդդիմադիրները համաձայնության չեն կարողանում գալ խորհրդարանի երրորդ փոխխոսնակի հարցում

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Չնայած մի քանի օրից կմեկնարկի ութերորդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանը, որի ընթացքում պետք է ընտրվի խորհրդարանի ղեկավար կազմը, սակայն խորհրդարան անցած ընդդիմադիրները համաձայնության չեն կարողանում գալ խորհրդարանի երրորդ փոխխոսնակի հարցում։ Ընդ որում՝ խնդիրը դաշինքների կազմի ուժերի միջեւ է, որտեղ թեժ մարտեր են գնում, որ հենց իրենց ներկայացուցիչը զբաղեցնի այդ պաշտոնը։

«Հայաստան» դաշինքում, օրինակ, դաշնակցականներն ամեն ինչ անում են, որ թեկնածու առաջադրեն Իշխան Սաղաթելյանին։ Նրանց փաստարկն այն է, որ Սաղաթելյանը շարժման սիմվոլն է, եւ նրա կերպարի շնորհիվ է, որ փողոցի պայքարն արդյունք տվեց, ու իշխանությունները գնացին ընտրությունների։

Վահե Հակոբյանն էլ իր հերթին է պայքարում ղեկավար կազմում տեղ ունենալու համար՝ ասելով, որ եթե խմբակցության ղեկավարը Քոչարյանի քվոտայով է, իսկ քարտուղարը՝ Դաշնակցության, ապա իրենց կուսակցության անդամն էլ պետք է տեղ զբաղեցնի խորհրդարանի բեմում։

«Պատիվ ունեմ» դաշինքում էլ Սերժ Սարգսյանն ուզում է առաջ մղել ՀՀԿ-ական Աննա Մկրտչյանին, Արթուր Վանեցյանը՝ Իշխան Զաքարյանին, սակայն խորհրդարանական մեր աղբյուրները վստահեցնում են, որ այս հարցի բանալին իշխանության ձեռքում է՝ ում ուզեն, նրան էլ կընտրեն, իրենք հակված են Զաքարյանի թեկնածության օգտին, քանզի նրա հետ հնարավոր կլինի ցանկացած հարցում պայմանավորվել, եւ անգամ խմբակցության ղեկավարը չի կարողանա դրա վրա ազդեցություն ունենալ։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular