ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրեմլի կիսատ քաղաքականությունը վարկաբեկում է ՀԱՊԿ-ը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

realtribune.ru-ն գրում է, որ Ուզբեկստանը չի քննարկում ՀԱՊԿ վերադառնալու հարցը և հրավեր չի ստացել այդ կազմակերպության անդամներից, ասել է Ուզբեկստանի նախագահի մամուլի քարտուղար Շավկաթ Միրզիյոևը:

realtribune.ru- ի  գլխավոր խմբագիր Սարգիս Ծատուրյանը մեկնաբանել է ՀԱՊԿ հարցում Տաշքենդի պաշտոնական դիրքորոշումը. «Զարմացա՞ծ եք: Սա բնական արդյունք է: Ինչո՞ւ պարտավորություն ստանձնել այնպիսի կազմակերպության մեջ, որը գոյություն ունի միայն թղթի վրա: ՀԱՊԿ-ը Հայաստանին մենակ թողեց ադրբեջանա-թուրքական ագրեսորների հետ: ՀԱՊԿ-ը ոչինչ չի ձեռնարկել Ղրղըզստանի և Տաջիկստանի սահմանին բախումները դադարեցնելու համար: Այդ դեպքում ինչու՞ մտնել այդ կլազմակերպություն: Զեղչով զենք ստանալու՞ համար: Դուք կարող եք այդ զեղչը ստանալ նույնիսկ առանց ՀԱՊԿ-ին անդամակցելու. պարզապես վճարեք կոշտ արժույթով և կստանաք զեղչ: Իսկ ընդհանրապես, մարդիկ ամաչում են ոչ թե ՀԱՊԿ-ից, այլ Կրեմլի կիսատ քաղաքականությունից. Ռուսաստանը կարծես թե թղթի վրա Հայաստանի դաշնակիցն է, բայց չի կռվի նրա համար, քանի որ եղբայրական Ադրբեջանը և եղբայրական Թուրքիան ավելի մոտ են սրտին, և Կրեմլը «չի կարող աշխարհին նայել հայկական աչքերով»:

Թվում է, թե Դոնեցկ-Լուգանսկում ռուսներ են, որոնց պետք է պաշտպանել, բայց «մենք չենք ճանաչելու նրանց անկախությունը, քանի որ Արևմուտքը նոր պատժամիջոցներ կմտցնի և Ռուսաստանի տնտեսության վերջը կտա»:

Օրենքի համաձայն, Ռուսաստանում պատվաստումը կարծես թե  կամավոր է, բայց չգիտես ինչու բոլորը պարտավոր են զանգվածաբար պատվաստել, որպեսզի չկորցնեն իրենց աշխատանքը և ազատորեն տեղաշարժվեն երկրով մեկ ... Ցուցակը կարելի է երկար շարունակել, բայց արդեն հասկանալի է, թե ինչի մասին է խոսքը: Կրեմլը չափազանց հետևողական չէ և չափազանց անկանխատեսելի է որևէ մեկի դաշնակիցը լինելու համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular