ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանն» ու «Պատիվ ունեմը» կառաջարկեն չեղարկել պատգամավորներին 250 000 դրամ լրավճար տալու վերաբերյալ օրենքը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայաստան» դաշինքը 8–րդ գումարման Ազգային ժողովի ձեւավորումից հետո, օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալու, որով  առաջարկելու են չեղարկել 7-րդ գումարման Ազգային ժողովի կողմից ընդունված պատգամավորական ծախսերի համար հատկացվող ամսական վճարի հնգապատկման վերաբերյալ օրենքը։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը։

«Առաջին իսկ օրից այդ օրենքի նախագիծը մեր դաշինքի անդամների կողմից սուր քննադատության է արժանացել։ Հիմնավորում են, թե պատգամավորների նյութական միջոցների սղության պատճառով պետք է ավելացնել այդ վճարը,  բայց հիմա հազար տեսակ պատճառաբանություն կարելի է բերել։ Տվյալ դեպքում նկատելի է, որ այդ գումարի չափը, որն ամսվա կտրվածքով հատկացվելու է պատգամավորներին, եթե հաշվարկում ենք այն պարգեւավճարների արատավոր սխեման,  որը գործել է նախորդ երեք տարիներին, հարկերը հանած գրեթե նույն գումարն է տարվա կտրվածքով։ Անզեն աչքով էլ երեւում է,  որ իշխանությունը հասկանում է, որ ապագա խորհրդարանում ընդդիմության առկայության պատճառով իրենք այլեւս հնարավորություն չեն ունենա շատ հեզասահ պարգեւավճարներ բաշխել պատգամավորների միջեւ, իրենք փորձեցին այդպիսի լուծում գտնել, հույս ունենալով, որ դե գումար է, դրա համար էլ բողոք չի լինելու, բայց խորհրդարանի աշխատանքները սկսելուց հետո մենք նախաձեռնությամբ ենք հանդես գալու, առաջարկելով չեղարկել այդ օրենքը։  Բոլոր փաստարկները դեմ են առնում մի կարեւոր կետի՝ սոցիալական անարդարության. ի՞նչ ասի ուսուցիչը, բժիշկը, զինվորականը եւ սոցիալական այլ խմբեր, երբ չկա այդ համահավասարությունը»,– ասաց Գեղամ Մանուկյանը։

Նմանատիպ նախաձեռնությամբ  հանդես գալու մտադրություն ունի նաեւ ընդդիմադիր երկրորդ ուժը՝ «Պատիվ ունեմ» դաշինքը։  Մեզ հետ զրույցում դաշինքի անդամ Աննա Մկրտչյանն ասաց. «Կարծում ենք, որ 250 հազար դրամի հետ կապված համաչափության խնդիր կա։ Մենք եւս նախաձեռնությամբ ենք հանդես գալու  250 հազար դրամի չեղարկման մասով։ Իհարկե, եթե «Հայաստան» դաշինքի հետ նախաձեռնության վերաբերյալ միանման կարծիքներ լինեն, միավորումը հնարավոր է»։

Նշենք, որ խորհրդարանը հուլիսի 15–ին, արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանի եւ Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացրած «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը,  որի համաձայն հնգապատկվում է պատգամավորական ծախսերի համար հատկացվող ամսական գումարը` 50 հազար դրամից դառնալով 250 հազար դրամ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular