ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների խոսնակները ստորագրել են Բաքվի հռչակագիրը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահները եռակողմ հանդիպման արդյունքներից հետո ստորագրել են Բաքվի հռչակագիրը, հաղորդում է haqqin.az-ը: 

Տեղեկատվության համաձայն, հռչակագիրը ստորագրել են Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան, Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը և Պակիստանի Ազգային ժողովի նախագահ Ասադ Կայսերը:

Գաֆարովան նշել է, որ Բաքվի հռչակագիրը կնպաստի երեք երկրների ռազմավարական կապերի ամրապնդմանը:

Շենթոփը հայտարարել է, որ Բաքվի հռչակագիրը կնպաստի տարածաշրջանում անվտանգության ապահովմանը:  Այս փաստաթուղթը կարևոր դեր է ունենալու եռակողմ հարաբերությունների ինստիտուցիոնալացման տեսանկյունից, ասել է Շենթոփը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ստեղծվում է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների միջև համագործակցության եռակողմ հարթակ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular