ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիրուսային հեպատիտի հետ կապված իրավիճակը լուրջ է. ՀՀ առողջապահության նախարարություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում վիրուսային հեպատիտների համաճարակային իրավիճակը լուրջ է։ Այս մասին Հեպատիտի համաշխարհային օրվան` հուլիսի 28–ին ընդառաջ լրագրողների հետ զրույցում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելա Աբովյանը։ 

Ամբողջ աշխարհում 325 մլն մարդ է ապրում քրոնիկ հեպատիտներով, ամեն տարի մահանում են վարակվածներից շուրջ 170000 –ը։ Խնդիրը լրջանում է, որովհետև հեպատիտն ընթանում է առանց ախտանշանի։

«Մարդիկ, չիմանալով իրենց հիվանդության մասին, չեն դիմում բժշկի, իսկ հիվանդությունը լավագույն դեպքում հայտնաբերվում է 15-20 տարի անց, երբ բարդացած է, մարդն արդեն ունի լյարդի ցիռոզ կամ առաջնային քաղցկեղ»,–ասաց նա։

Աբովյանի խոսքով` Հայաստանում վերջին 5 տարում սուր հեպատիտ B–ի և C–ի նվազում, մասնավորապես հեպատիտ C–ի վարակվածության ցուցանիզը նվազել է 9 անգամ, իսկ հեպատիտ B–ինը`6 անգամ։

«Չունենք 0-14 տարեկան երեխաների շրջանում հեպատիտ B, ինչը պայմանավորված է 1999 թվականից սկսած պատվաստումներով, որն արդյունավետ կանխարգելիչ միջոց է»,–ասաց նա։

Միայն 2020 թվականին հայտնաբերվել է հեպատիտի 1244 դեպք։ Մարդկանց 85 տոկոսը չի իմացել իր հիվանդության մասին, քանի որ ախտանիշներ չի ունեցել։

Նշենք, որ վիրուսային հեպատիտ C–ն համարվում է բուժելի հիվանդություն, բայց անկառավարելի` պատվաստանյութի բացակայության պատճառով, իսկ հեպատիտ B–ն համարվում է կառավարելի հիվանդություն, քանի որ պատվաստանյութ գոյություն ունի, բայց այն վերջնական հակավիրուսային բուժման չի ենթարկվում։

Հիշեցնենք` 2020 թվականի հուլիսի 30–ին հեպատիտ C-ի բուժման ազգային ծրագրի շրջանակում պետական բյուջեի միջոցներով գնված դեղորայքի առաջին չափաբաժինը հասավ Հայաստան:

Հեպատիտ C -ի բուժման ազգային ծրագրի շրջանակներում ամեն տարի անվճար բուժում կստանա մոտ 1000 պացիենտ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular