ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի իշխանությունը պատերազմի մեղավորներ է փնտրում․ քննիչ հանձնաժողովի իրական նպատակը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսական հայտնի ասացվածք կա, որը վերագրում են ԽՍՀՄ գլխավոր դատախազ Վիշինսկուն․ «Քննչական գործողությունների ընթացքում գլխավորը դուրս չգալ ինքդ քո վրա»։

Հայաստանի գործող իշխանությունը հայտարարեց 44-օրյա պատերազմի իրադարձությունների վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին։

«Որոշում է կայացվել, որ քննիչ հանձնաժողով է ստեղծվելու 44-օրյա պատերազմի վերաբերյալ, և կարծում ենք, որ այդ հարցում նաև արտախորհրդարանական ընդդիմության մասնակցությունը պետք է լինի․ հանձնաժողովի գործունեությունը չպետք է սահմանափակվի Ազգային ժողովում այսօր ներկայացված կուսակցություններով»,- երեկ Նիկոլ Փաշինյան-«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներ հանդիպումից հետո ասել է Ալեն Սիմոնյանը։

ԱԺ նախագահի հիմնական հավակնորդը ընդգծել է, թե փորձել են հասկանալ, թե ինչ օրենսդրական լուծումներ պետք է առաջարկեն, որպեսզի արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները ներառվեն հանձնաժողովում։ Անհեթեթ այս հայտարարությունից հետո ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները ստիպված եղան Ալեն Սիմոնյանի համար հատուկ «լիկբեզ» անցկացնել, որ քննիչ հանձնաժողով ձևավորելու կարգը սահմանված է օրենքով, այլ ոչ իշխող ուժի քմահաճույքով։ Իսկ քննիչ հանձնաժողովում Փաշինյանի կցորդ արտախորհրդարանական ուժերի ներգրավումը մի էական նպատակ է հետապնդում՝ ամեն գնով խոչընդոտել 44-օրյա պատերազմի օբյեկտիվ հետաքննությունը։

«Կարծում եմ, որ բոլորի համար էլ արդեն պարզ է, թե նրանք ինչ առաքելություն են ունեցել ընտրական գործընթացներում և ինչ դեր են ունենալու քննիչ հանձնաժողովում։ Ո՞րն է լինելու իշխանության գլխավոր նպատակը։ Եթե կարճ, ապա մի կողմից թիրախավորել անցանկալի գործիչներին, մասնավորապես բարձրաստիճան զինվորականներին, որոնք հանդես էին գալիս իշխանության դիրքորոշումից տարբերվող դիրքերից, իսկ ոմանք բավականին կոշտ։ Երկրորդ, փակել պատերազմի դաժան էջը և փորձել չեզոքացնել վերոնշյալ խնդրով իշխանության անփառունակ գործունեության, քաղաքականության թեման»,- արձանագրել է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, անվտանգության հարցերի փորձագետ Տիգրան Աբրահամյանը։

Իսկ այսօր արդեն մամուլը գրել է, թե Փաշինյանի հետ հանդիպմանը փաշինյանականները քննարկել են Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի գլխին պատասխանատվությունը բարդելու, նրան կալանավորելու հնարավորությունը։ Քննիչ հանձնաժողովի ստեղծումը օրակարգային հարց է, իշխանությունն ինքն էլ հասկանում է, որ հնարավոր չի լինելու խուսափել հարցերին պատասխանելուց, և այժմ արդեն մեղավորներ կարգելու փնտրտուքի մեջ են։

Մհեր Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular