ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայդենն ու Իրաքի վարչապետը երկրում ամերիկյան զորքերի դուրսբերման վերաբերյալ պայմանագիր են կնքել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ու Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմին Իրաքում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն ավարտելու վերաբերյալ պայմանագիր են կնքել, որի համաձայն` ամերիկյան զորքերը Իրաքում 18 տարվա ներկայությունից հետո դուրս կգան մինչև 2021 թվականի ավարտը, հայտնում է Al Jazeera լրատվականը։

Երկու երկրների ղեկավարները պայմանագիրը ստորագրել են ԱՄՆ-ի և Իրաքի ռազմավարական երկխոսության շրջանակում կայացած առաջին դեմ առ դեմ հանդիպման ընթացքում։ Բայդենը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Իրաքում հասանելի են լինելու, շարունակելու են մարզել և օգնել հաղթահարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ առաջացած խնդիրները, սակայն մինչև տարեվերջ կդադարեցնեն երկրում ընթացքող մարտական գործողություններին մասնակցության առաքելությունը։

Ներկա պահին Իրաքում ամերիկացի զինվորների թիվը հասնում է 2500-ի, որոնք կենտրոնացած են ԻՊ-ի մնացորդները վերացնելու վրա։ Ամերիկյան զորքերը Իրաք են ներխուժել 2003 թվականին՝ այն ժամանակվա ղեկավար Սադդամ Հուսեյնի գլխավորած կառավարությանը զանգվածային զենք ունենալու մեղադրանք ներկայացնելով։ Վերջին տարիներին սակայն, ԱՄՆ-ի ռազմական առաքելությունը կենտրոնացել է Իրաքում և Սիրիայում ԻՊ դեմ պայքարում օժանդակություն տրամադրելու, ինչպես նաև իրաքյան ուժերին մարզելու վրա։

«Ոչ ոք չի պատրաստվում հայտարարել առաքելության ավարտի մասին․ նպատակը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կայուն ոչնչացումն է», - ասել է Իրաքի վարչապետը։

Հայտնի է, որ Իրաքի ներկայիս վարչապետը Միացյալ Նահանգների բարեկամն է, սակայն, չնայած դրան, վերջերս Սիրիայի սահմանին ԱՄՆ-ի օդային ուժերի գործողությունները քննադատվել են Իրաքի կողմից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular