ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Միասնություն» համազգային շարժման երիտասարդներն այցելել են Վանաձորի մանկատուն (լուսանկարներ)

ՖՈՏՈ

Կյանքի տարբեր իրավիճակներից ու հանգամանքներից ելնելով մանկատներում հայտնված երեխաները, գաղտնիք չէ, որ մեծ ուշադրության և հոգատարության կարիք են զգում: Այդ նպատակով, օրեր առաջ՝ «Միասնություն» համազգային շարժման շրջանակներում գործող «Երիտասարդական համաձայնություն» ՀԿ անդամները բարեգործական այց կատարեցին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գործող մանկատուն, որտեղ հանդիպումներ ունեցան նախ մանկատան տնօրեն Մարինե Դավթյանի, ապա՝ սաների հետ: 

Մանկատան տնօրենը շարժման երիտասարդներին ծանոթացրեց կենտրոնի սոցիալական պայմաններին, երեխաների առօրյային: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց հասարակության շրջանում մանկատների և մանկատան երեխաների վերաբերյալ առկա կարծրատիպերին: «Երեխաների մասին թյուր կարծիք և վերաբերմունք կա: Հասարակությունը նրանց նկատմամբ խղճահարությամբ է լցված: Անգամ ֆիլմերը, տեսահոլովակները, երգերը՝ միայն խղճահարություն են առաջացնում: Բայց դա սխալ է. շատ քիչ դեպքերում է, որ ֆիլմերում ներկայացվածը համապատասխանում է իրականությանը»,- փաստեց մանկատան տնօրենը: 

Տնօրինության կողմից կազմակերպվեց հանդիպում՝ անձամբ երեխաների հետ:  «Միասնություն» համազգային շարժման անդամները ծոնոթացան երեխաների հետ, զրուցեցին նրանց առօրյայի, նախասիրությունների, երազանքների, նպատակների մասին: Նրանցից որոշներն արդեն սկսել են երազանքների ու նպատակների իրականացման ուղղությամբ քայլեր կատարել: Երիտասարդների՝ «Ձմեռ պապիկին նամակ գրե՞լ եք» հարցին երեխաները բավական տխուր պատասխան տվեցին. «Մենք Ձմեռ պապիկին նամակ չենք գրում, որովհետև, միևնույն է՝ ոչ մի պատասխան չկա, ոչ մի բան չի բերում»: 

Երիտասարդները ցավով փաստում են՝ մանկատան երեխաների մոտ առկա են որոշակի խնդիրներ. թերարժեքության բարդույթ, հիասթափություն, պաշտպանվածության և դաստիարակության պակաս: Այդ խնդիրների միակ մեղավորները, իհարկե, դաստիարակները չեն, սակայն հարկավոր է երեխաներին ավելի մեծ ուշադրություն դարձնել, ավելի համակարգված աշխատանքներ տանել նրանց հետ: «Միասնության» երիտասարդները խոստացան անել հնարավոր ամեն բան՝ խնդրի լուծումները գտնելու համար և օգնել երեխաներին՝ իրենց զգալ հասարակության լիարժեք անդամ: Շարժման անդամները վերջում հավելեցին, որ նման այցելությունները շարունակական բնույթ կկրեն:

 
 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular