ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ».Կիևի սառը ցնցուղը.Փոքր ազդեցության երկրների շահերը միշտ էլ մանրադրամ են և մշտական հովանավորյալներ չեն լինում

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԱԺ Մարդու իրավունքների, Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախկին նախագաh Նաիրա Զոհրաբյանը Ռուսաստանից դեպի Գերմանիա «Հյուսիսային հոսք-2» գազային նախագծի հետ կապված աշխարհի գերտերությունների բանակցությունների վերջնարդյունքից հետո այսպես է նկարագրել Ուկրաինայում քաղաքական-բարոյական իրավիճակը։  

«Запад нам поможет։Ուկրաինայում քաղաքա-բարոյական ողբ է։ Ուկրաինան իրեն համարում է «քցված» ու մինչեւ կոշիկի պադոշի տակը արեւմտամետ Կիեւում հակաարեւմտյան բունտ է հասունանում։ Իսկ ի՞նչ է եղել։ Պարզապես ավարտվել են Ջո Բայդեն-Անգելա Մերկել բանակցությունները, որի հիմնական նպատակը Ռուսաստանից դեպի Գերմանիա «Հյուսիսային հոսք-2» գազային նախագծին վերջնական հավանություն տալն էր, ինչը եւ արվեց։ ․․․ Այն Ուկրաինան, ով ինչպես ժամանակին Վրաստանը, հանուն արեւմտյան մակիաժի, տեւական խաչակրաց պատերազմների մեջ էր։ 

ԱՄՆ-Ռուսաստան-Գերմանիա գազային մեծ համաձայնագիրը այլեւս իրողություն է։ «Քցե՞ցին» Ուկրաինային հզոր հոգաբարձու երկրները, ես կարծում եմ՝ ոչ։ Ինչպես ժամանակին իմ հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ եք Ադրբեջանին զենք վաճառում, պատասխանեց ՌԴ դումայի նախկին նախագահը՝ «это только бизнес»։Ու հետո՝ ինչպես վկայում է համաշխարհային պատմությունը՝ հատկապես գերտերությունները շարժվում են բացառապես իրենց երկրների քաղաքական, տնտեսական ու որ ամենակարեւորն է՝ աշխարհաքաղաքական շահերով»:

Հիշեցնենք, որ դեռ հուլիսի 7-ին  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին  հայտարարել էր, որ կուզենար քննարկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ հուլիսի 12-ին կայանալիք հանդիպմանը «Հյուսիսային հոսք 2» նախագիծը, քանի որ «Հյուսիսային հոսք -2» նախագիծը գլոբալ հարց է, որը Ուկրաինայի համար նաև անվտանգային հարց է և չի ծ կարող լինել առանձնացված։

«Հյուսիսային հոսք-2» -ը, հիշեցնենք, Բալթիկ ծովով երկճյուղ՝ 2468 կմ․ երկարությամբ գազատար է, որն անցնում է 5 երկրներ՝ Գերմանիայի, Դանիայի, ՌԴ-ի, Ֆինլանդիայի ու Շվեդիայի տարածքով։

Ուկրաինայի բերափոխումների գործկոմի ղեկավար, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ուկրիանական սառւ ցնցուղից հետո հայտարարերել է, թե  «Հյուսիսային հոսք-2»-ի գործարկումից հետո անհրաժեշտ է սկսել սեփական, այդ թվում կանաչ ջրածնի ռեսուրսների մշակումները։
Բայց արևմյան երկրներից  հակադարձումներն ու գնահատականները պարզապես աղ են լցնում ուկրաինական բաց վերքի վրա։ Մասնավորապես, Բունդեսթագի՝ էկոնոմիկայի և էներգետիկայի հարցերով հանձնաժողովի նախագահ Կլաուս Էռնստը «Դոյչե վելլե»-ի հետ զրույցում  հայտնել է, թե Գերմանիայի ու ԱՄՆ-ի՝ «Հյուսիսային  հոսք-2»- շուրջ պայմանավորվածությոնը կոչել է «բանականության հաղթանակ»։

«Սա միջազգային իրավունքի հաղթանակն է, քանի որ ԱՄՆ-ի կողմից իրենց երկրի հետ բոլորովին որևէ առնչություն չունեցող պատժամիջոցների սահմանումը միանգամայն անընդունելի կլինենին», -ասել է Էռնստը։ Նա նաև մեկնաբանել է, որ Ուկրաինայում գազային հակամարտությունը պայմանավորված է նրանով, որ Ուկրաինան այս տարիների զբաղված է եղել ռոսական գազն իրենով անելով ու դրա համար չվճարելով։ 

«Եթե շարքային քաղաքացին չի վճարում սպառած գազի դիմաց, նրա գազն անջատում են և դա քննարկման ենթակա չէ», - ամփոփել է գերմանացի պատգամավորը։ 

Հայաստանցի քաղաքագետ Վիգեն Հակոբյանը «Հրապարակի» հետ զրույցում Ուկրաինային շրջանցելու շուրջ ամերիկա-գերմանական պայմանավորվածության վերաբերյալ ասաց․ «Սա ևս մեկ ապացույցն է, որ փոքր երկրների կամ քիչ ազդեցություն ունեցող երկրների շահերը միշտ էլ մանրադրամ են լինում խոշոր տերությունների մեծ աշխարհաքաղաքական խաղերում։ Առավել ևս՝ այն շրջանում, երվ տեղի է ունենում աշխարհի հերթական վերաձումը՝ գեոքաղաքական, գեոտնտեսական և այլ։ Մենք հիմա ապրում ենք հենց այդ ժամանակաշրջանում, որը սկսվեց այսպես կոչված քովիդային ժամանակաշրջանից»։

Վիգեն Հակոբյանը վստահ է, որ այս հարցը վճռված է եղել ոչ այնքան Մերկել-Բայդեն, այլ Բայդեն-Պուտին հանդիպման ժամանակ։ «Որի ժամանակ շատ բան պայմանավորվեցին ամբողջ աշխրահի կտրվածքով։ Ներառյալ՝ Արցախը, Դոնբասը, Սիրիան և  Ուկրաինան, բնականաբար։ ՌԴ տնտեսական շահերից է Եվրոպայի համար գազային մոնոպոլիան, որը շատ ցավագին էին ւընդունում ԱՄՆ -ում, բայց այն, որ իրենք պայմանավորվեցին, վկայում է այն մասին, որ Բայդենն էլ է ստացել այն, ինչ ուզում էր, մեկ այլ տեղ»։

Վիգեն Հակոբյանի խոսքով՝ Գերմանիայի ու ԱՄՆ-ի այս որոշումը նաև ի ցույց է հանում, որ ինչ-որ պրոեկտների մշտական հովանավորյալներ չեն լինում՝ թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ տնտեսական առումով։

«Ուկրաինայի հետ վարվում են այնպես, ինչես հիմա՝ Հայաստանի։ Ուկրիանային ասում են՝ քո գեոքաղաքական և գեոտնտեսական շահերի դիմաց, որոնց մասին քեզ ոչ ոք չի էլ հարցնում, մենք կլուծենք 3 երկրներով՝ Գերմանիա, ռուսներ և ԱՄՆ, քեզ Գերմանիան մի քիչ փոխհատուցում կտա՝ փող։ Հիմա Հայաստանին էլ որոշ պարտավորոթյունների դիմաց 2․6 միլիարդ են տալիս չէ՞»։

Ամփոփենք՝ սա տարածաշրջանային և համաշխարհային հիմնական խաղացողների կողմից և միջից սովորական պրակտիկա է, երբ հարկ եղած ժամանակ հանուն ավելի մեծ շահերի, զոհաբերվում են խաղի մասնակից քվազի-պետություններ-խաղացողների շահերը։
 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular