ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ հուլիսի 27

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը վատ չի դասավորվի, եթե հույզերը վերահսկեք ու աշխատեք դատարկ բաների պատճառով չանհանգստանալ: Հատկապես կարևոր կլինի առավոտյան կոնֆլիկտներից ու վեճերից խուսափելը: Թող ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա, շրջապատողներն էլ չարդարացնեն ձեր հույսերն ու խախտեն պայմանավորվածությունները: Լավատեսություն պահպանեք ու կտեսնեք, թե ինչպես է կյանքը դեպի լավը փոխվում:

Դուք հրաշալի գլուխ կհանեք և՛ սովորական աշխատանքից, և՛ նոր գործերից: Ուսման հետ կապված խնդիրներ չեն առաջանա. դուք անմիջապես կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընտանեկան հանդիպումների և հարազատների հետ շփվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դուք շատ օգտակար բաներ կանեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Ամեն անգամ հաջողության հասնելը հեշտ չի լինի, բայց դուք չեք պատրաստվի կանգ առնել խոչընդոտների առաջ կամ էլ անսպասելի ծագած դժվարությունների պատճառով հրաժարվել մտածածից: Հնարավորություն կունենաք վերականգնել հին գործնական կապերը, վերադառնալ նախկին գործընկերների հետ համագործակցությանը:

Այսօր մտերիմները սովորականից շատ ձեր աջակցության կարիքը կունենան: Նրանց ուշադրություն հատկացրեք, ժամանակ գտեք ձեզ համար թանկ մարդկանց լսելու համար: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի միասին ապագայի ծրագրեր կառուցելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է համախոհներ փնտրելու, գործնական հարաբերություններ սկսելու համար: Երբեմն համատեղ աշխատանքից երկարատև ընկերություն կսկսվի: Դուք բազում հրաշալի գաղափարներ կունենաք: Արժե կիսվել դրանցով. դուք աջակցություն ու լավ խորհուրդ կստանաք: Օրը հարմար է ապագա աշխատանքի մասին զրուցելու և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնք կարող են օգնել ձեր կարիերայի զարգացման հարցում:

Տանը ոչ մեծ տարաձայնություններ կառաջանան: Մտերիմները հաճախ ձեր ուշադրության պակասը կզգան, ինչը երբեմն վիրավորանքների պատճառ կդառնա: Բայց դուք կգտնեք մթնոլորտը լիցքաթափելու, բոլորի հետ հարաբերությունները հարթելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը բավական անհանգիստ կլինի: Կուզենաք կենտրոնանալ մեկ կոնկրետ բանի վրա, բայց պայմաններն այդպես վարվել թույլ չեն տա, ստիպված եք լինելու մտքում հազար ու մի բան պահել: Բացի այդ, շատ Խեցգետինների կվշտացնի այն, որ չեն կարողանա հետևել նախապես կազմած ծրագրին ու ստիպված կլինեն իմպրովիզներ անել: Ամեն ինչ այնքան էլ վատ չի դասավորվի, բայց դուք ավելին կուզենաք:

Օրվա երկրորդ կեսը ավելի բարենպաստ կլինի: Հարմար ժամանակ կլինի վաղուց մտածածն իրագործելու համար: Մտերիմները կուրախացնեն հաճելի անակնկալներով ու լավ նորություններով: Հնարավոր են անսպասելի, բայց շատ հաճելի նորություններ հեռվից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Առավոտը կուրախացնի: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, անսովոր ու ոգեշնչող իրադարձություններ, հանդիպումներ, որոնք երկար կհիշվեն: Չի բացառվում ծանոթությունը, որը սիրային շարունակություն կստանա ու կարևոր դեր կխաղա ձեր կյանքում:

Օրն ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի, բայց նրա երկրորդ կեսին առօրյա գործերը սովորականից մեծ ջանքեր կպահանջեն: Հավանական են ոչ մեծ ձգձգումներ գործերում, կխախտվեն պայմանավորվածությունները: Բայց դուք կպահպանեք հրաշալի տրամադրությունը, անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա և անպայման կհասնեք ձեր նպատակներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը հրաշալի է համարձակ ծրագրեր կառուցելու համար: Դուք անսովոր գաղափարներ կունենաք: Բայց եթե դրանք նախկինում միայն երազանքներ էին թվում, ապա հիմա կհասկանաք, թե ինչպես կարելի է կյանքի կոչել մտածածն ու ինչը կօգնի մոտենալ նպատակին:

Օրվա երկրորդ կեսը հագեցած ու բավական հոգնեցնող կլինի: Դուք միաժամանակ մի քանի գործով պիտի զբաղվեք, ուղղեք ուրիշների սխալները, օգնեք նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել: Դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք, բայց դա ջանքեր կպահանջի: Երեկոյան լավ հանգստանալու, ուժերը վերականգնելու հնարավորություն կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրն անակնկալներ կբերի: Կպարզվի, որ ավելի վաղ ընդունած որոշումները սխալ են եղել, իսկ կառուցած ծրագրերը հիմա չի կարելի կյանքի կոչել: Դա կվշտացնի, բայց դուք հուսահատությանը գիրկը չեք ընկնի: Նոր գաղափարներ կհայտնվեն, իսկ տարաբնույթ փորձարկումներն ու իմպրովիզները հաջող կլինեն:

Օգնել ցանկացողներ անպայման կգտնվեն, բայց դուք ձեզ ավելի հանգիստ կզգաք, եթե միայն սեփական ուժերի վրա հույս դնեք: Լավ է հետաձգեք կարևոր հարցերի քննարկումը, քանի որ այսօր հազիվ թե կարողանաք խուսափել թեժ վեճերից, որոնցից օգուտ քիչ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբը հրաշալի կլինի նոր համախոհներ գտնելու համար: Երբ կիսվեք ձեր գաղափարներով, կողքին անմիջապես դրանք իրագործելուն աջակցել պատրաստ մարդիկ կհայտնվեն: Հնարավոր են աշխատանքի կամ երկարաժամկետ համագործակցության անսովոր առաջարկներ: Որոշ Կարիճներ կկարողանան զբաղվել այն բանով, ինչով վաղուց են հետաքրքրվում:

Օրվա երկրորդ կեսը կառանձնանա լարված հուզական դաշտով: Դուք սովորականից ավելի նյարդային կլինեք, հաճախ սուր կարձագանքեք դատարկ բաներին: Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով կհասկանա ձեզ ու կիմանա՝ ինչպես բարձրացնել ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա առաջին կեսը հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, վերջին շրջանում կուտակված մանր-մունր խնդիրներից գլուխ հանելու համար: Շատ Աղեղնավորներ հաճույքով կարգուկանոն կհաստատեն, կազատվեն նրանից, ինչն անպիտան է դարձել:

Ավելի ուշ նոր գործերի համար բարենպաստ ժամանակ կգա: Աշխատանքը ձեռքից կգա, ուսումն էլ հեշտությամբ կտրվի: Դուք շատ բան կհասցնեք, դրա հետ միասին բաց չեք թողնի ընկերների կամ սիրելիի հետ շփվելու հնարավորությունը: Երեկոն հարմար է ընտանիքի անդամների հետ զրուցելու, ընդհանուր ծրագրերը քննարկելու և որոշելու համար, թե ինչպես եք դրանք իրագործելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկզբին վեճերից խուսափել հազիվ թե ստացվի: Երբեմն դրանք կառաջանան դատարկ բաների պատճառով, բայց կլինի այնպես, որ խոսքը լուրջ բանի մասին կլինի: Եթե համբերատար լինեք ու չտաքանաք, անպայման լուծում կգտնեք, որը բոլորին դուր կգա:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ և արդյունավետ կանցնի: Այն հնարավորություն կտա գլուխ հանել բարդ գործերից, որոնք նախկինում ոչ մեկի ուժերի սահմաններում չեն եղել: Շատ Այծեղջյուրների պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ու իրար կես խոսքից կհասկանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամեն ինչ չէ, որ ուզածի նման հեշտությամբ կտրվի: Նույնիսկ առօրյա գործերից չեք կարողանա արագ գլուխ հանել, քանի որ անսպասելի ինչ-ինչ դժվարություններ կառաջանան, ճանապարհին էլ խոչընդոտներ կհայտնվեն: Որոշ Ջրհոսների կհիասթափեցնեն մարդիկ, որոնց վրա նշանի ներկայացուցիչները սովոր են ամեն հարցում հույս դնել:

Բայց դուք չեք պատրաստվի նահանջել դժվարությունների առաջ: Եվ ճիշտ էլ կանեք, քանի որ համառությունը թույլ կտա հաջողության հասնել այնտեղ, որտեղ իրավիճակն անհույս է թվում: Օրվա երկրորդ կեսը բազում նոր հնարավորություններ կբացի, և դուք կաշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ, բայց ոչ այնքան հասարակ օր է: Այն հարմար կլինի հին գաղափարներին վերադառնալու համար. հիմա դուք կգտնեք դրանք կյանքի կոչելու ձևը: Կարող եք լուծել ֆինանսական հարցերը: Այստեղ դուք բավական զգույշ կլինեք, կխուսափեք չարդարացված ռիսկից, բայց հետաքրքիր հնարավորություններն էլ բաց չեք թողնի:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի զրուցելու, գաղափարներն ու ծրագրերը քննարկելու համար: Ե՛վ մտերիմները, և՛ քիչ ծանոթ մարդիկ լավ կհասկանան ձեզ ու շատ հարցերում կաջակցեն: Հաջող կդասավորվեն ուղևորությունները, շատ Ձկների կուրախացնի պայմանները փոխելու հնարավորությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular