ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում մեծ թվով մարդիկ չեն ցանկանում աշխատել, քանի որ ստանում են լավ գումարներ․ Վահան Քերոբյանը՝ աջակցության ծրագրերի մասին. Tert.am

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարծում եմ, որ այն սոցիալական օգնությունը որ տալիս ենք, որ մարդիկ ապրեն Արցախում և չհեռանան, պետք է փոխարինենք զարգացման ծրագրերով․ Tert.am-ի հաղորդմամբ` այս մասին Տելեգրամի օգտատերերի հարցերին պատասխանելու ընթացքում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։

Նա նշել է, որ հանդիպումներ է ունեցել Արցախում իր գործընկերների հետ։

«Իմ գործընկերներն ասում են, որ այդ սոցիալական աջակցության պատճառով մարդիկ մոտիվացված չեն լինում աշխատելու այն տեղերում, որոնք թափուր են հիմա, դրանք գյուղատնտեսության ու շինարարության ոլորտներն են, նաև բանակը, սակայն այստեղ վիճակը համեմատած նորմալ է։  Շինարարության ու գյուղատնտեսության ոլորտներում կան շատ աշխատատեղեր, և չկան մարդիկ, որ ուզում են աշխատել։ Շատ մարդիկ Արցախում, իսկ  Ստեփանակերտն այժմ ունի ավելի մեծ թվով բնակչություն, քան երբևէ, չեն ուզում աշխատել, քանի որ առանց այդ էլ լավ գումար են ստանում այնտեղ գտնվելու համար։

Այժմ մեր խնդիրն է փոխել այդ վերաբերմունքը, որ մարդիկ սկսեն աշխատել»,-ասել է նա։

Նախարարի պաշտոնակատարը խոսել է փոքր բիզնեսը ֆինանսավորելու անհրաժեշտության մասին։ Նա ընդգծել է, որ փոքր բիզնեսում ֆինանսավորումը խնդիր է ոչ միայն Արցախում, այլև Հայաստանում։

«Առանց գրավի հնարավոր չէ վարկ ստանալ, ինչը խոչընդոտ է սկսնակների, հատկապես կանանց համար, քանի որ կանայք ավանդաբար իրենց անունով գրանցված գույք չեն ունենում»,-ասել է նա։

Քերոբյանը նաև ընդգծել է, որ Արցախը պետք է կենտրոնանա բարձր տեխնոլոգիաների վրա, այդ առումով լավ հնարավորություններ կան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular