ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը հետևողականորեն սրում է իրավիճակը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանը հետևողականորեն սրում է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի տարբեր ուղղություններով։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ այս գիշեր հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում Հայաստանի տարածքից ինտենսիվ կրակ է բացվել: Կիրակի օրը ևս Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, թե հայկական կողմը կրակ է բացել Քելբաջարի ուղղությամբ տեղակայված մի քանի բնակավայրերի ուղղությամբ։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը սահմանային իրավիճակի մասին երեկվանից դեռ որևէ հաղորդագրություն չի տարածել։ Փոխարենը Քարվաճառի ուղղությամբ կրակոցների մասին հայտնել են «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունից։ Ընկերությունից նշել են, թե լարվածությունը մեծ է եղել հենց Սոթքի հանքի տարածքում, քանի որ սահմանն անցնում է հանքի հենց միջով։ Անկանոն կրակոցներ են հնչել։ Զինվորականների մեջ եղել է խնդիր, հնչել են անկանոն կրակոցներ, իսկ քանի որ աշխատակիցներն աշխատում են հենց սահմանին ու դիրքերին կպած, ընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել տարհանել աշխատակիցներին։ Աշխատակիցներից ոչ ոք չի տուժել, տարհանվել է շուրջ 150 աշխատակից։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը շարունակում է տեղեկությունները թաքցնելու արատավոր ավանդույթը, և հանրությունը ստիպված է ինֆորմացիան քաղել ադրբեջանական աղբյուրներից, կամ էլ տեղերում ապրող ու աշխատող անձանցից։ Տպավորություն է, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տեղեկատվության կոծկումով փորձում է բթացնել հայ հանրության ուշադրությունը՝ թշնամուն տակտիկական առավելություն տրամադրելով։

«Արդեն 12 օր է, ինչ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչինչ չի հաղորդում առաջնագծի Սոթք-Խոզնավար հատվածի, Սև լճի տեղամասում, անհայտ պատճառներով, անհետացած 2 հայ զինծառայողների մասին։ Թե սա ինչ վտանգավոր ազդանշաններ է փոխանցում հանրությանը սահմանագծի առանձին հատվածներում, զինված ուժերում տիրող իրավիճակի մասին, դեռ չեմ խոսի։ Չնայած առանց այդ էլ ամեն ինչ շատ պարզ է»,- այս արձանագրում էլ արել է ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը։

Մարատ Պետրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular