ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհի խոշորագույն ծխախոտային ընկերությունը կոչ է արել արգելել սիգարետները Բրիտանիայում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

rbc.ru-ն գրում է, որ աշխարհում ծխախոտի խոշորագույն Philip Morris International-ի (արտադրում է Marlboro և L&M ծխախոտներ, ինչպես նաև IQOS ծխախոտի տաքացման համակարգեր) ղեկավարությունը կողմ է Մեծ Բրիտանիայում ծխախոտի վաճառքի արգելմանը: Այս մասին The Telegraph-ին տված հարցազրույցում նշել են ընկերության խորհրդի նախագահ Անդրե Կալանցոպուլոսը և գլխավոր գործադիր տնօրեն Յացեկ Օլզակը:

«Սիգարետներին պետք է վերաբերել այնպես ինչպես բենզինային մեքենաներին և տասը տարվա ընթացքում արգելել այն», - ասել են նրանք:

Ըստ Կալանցոպուլոսի՝ ընկերությունը բարձր է գնահատում Միացյալ Թագավորության իշխանությունների «առաջադեմ» մոտեցումը կարգավորել էլեկտրոնային ծխախոտի և ծխախոտի տաքացման այլ սարքերի շուկան, որոնք նախատեսված են մարդկանց ծխելը թողնելուն նպաստելու համար: Նա կարծիք է հայտնել, որ ծխախոտի վաճառքի արգելքը «կարող է լուծումներից մեկը լինել, բայց դա բավարար չէ»:

«Մենք կարող ենք աշխարհը տեսնել առանց սիգարետի: Իրականում, որքան շուտ դա պատահի, այնքան լավ բոլորի համար»,- ասել է Օլզակը:

2019 թվականի ամռանը Բրիտանիայի կառավարությունը հասարակության առողջության բարելավման հայեցակարգ է ներկայացրել: Նրա հիմնական նպատակներից մեկը մինչև 2030 թվականն ամբողջությամբ ծխելը թողնելն է: Հայեցակարգն առաջարկում է ավելի ակտիվ օգտագործել էլեկտրոնային ծխախոտը և ծխախոտի առանց ծխի տաքացման միջոցները: Փաստաթղթի հեղինակները ելնում են այն փաստից, որ դրանք մինչև առողջության վրա իրենց ազդեցության վերաբերյալ ավելի ամբողջական ուսումնասիրությունների առկայությունը պակաս վտանգավոր են:

Վերջին մի քանի տարիների ընթացքում բրիտանացի գիտնականները կատարել են մարդու թոքերի վրա էլեկտրոնային ծխախոտի ազդեցության վերաբերյալ երկու խոշոր ուսումնասիրություն. առաջինը հրապարակվել է 2015 թվականին, երկրորդը, որը հաստատել է առաջինի արդյունքները 2018 թվականին: Երկու ուսումնասիրություններն էլ իրականացվել են երկրի մի քանի համալսարանների և Մեծ Բրիտանիայի քաղցկեղի հետազոտման կենտրոնի ներկայացուցիչների կողմից Առողջապահության Անգլիայի դեպարտամենտի հովանու ներքո: Գիտնականները հաստատել են, որ էլեկտրոնային ծխախոտը 95%-ով պակաս վտանգավոր է, քան սովորականը: Բրիտանացի փորձագետները անհամաձայնություն են հայտնել այն պնդումների հետ, որ էլեկտրոնային ծխախոտի ակտիվ տարածումն ու հանրահռչակումը կարող է հանգեցնել այն փաստին, որ նախկինում չծխած շատ երիտասարդներ սկսեն օգտագործել այն:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular