ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սանասա՞ր, թե՞ Բաղդասար»․ բոլորը նույնն են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն օրեր առաջ հեռացվեց իր զբաղեցրած պաշտոնից: Նախարարի պաշտոնում, ըստ ամենայնի, կնշանակվի Արշակ Կարապետյանը՝ ապրիլյան պատերազմի «հերոսներից» մեկը, որին անփառունակ կերպով վռնդել էին Զինված ուժերի հետախուզության վարչության նախկին պետի պաշտոնից։ Ամիսներ շարունակ լուրեր էին շրջանառվում, որ Վաղարշակ Հարությունյանը նախարարի պաշտոնը լքելուց հետո նշանակվելու է Անվտանգության խորհրդի քարտուղար կամ ՌԴ-ում Հայաստանի դեսպան։ Անվտանգության խորհրդի քարտուղար նրան չնշանակեցին, այդ պաշտոնը բաժին կհասնի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։

ՌԴ-ում դեսպանի պաշտոնն էլ փակվեց Վաղարշակ Հարությունյանի համար։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում դեսպան նշանակել ռուսական հատուկ ծառայությունների հետ սերտ առնչություն ունեցող, իր աշխատանքում էլ առանձնապես ակտիվությամբ աչքի չընկած անձի։ Դա է պատճառը, որ Վաղարշակ Հարությունյանը հրաժարվում է շփվել լրագրողների, ընկերների, անգամ՝ ԵԿՄ վերնախավի հետ, որի վարչության անդամ է։ Վաղարշակ Հարությունյանին ազատելը լրջորեն ազդել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի վրա։ Քոչարյանը տևական ժամանակ փոձում էր վերահսկողություն սահմանել ուժային կառույցների, առաջին հերթին՝ ՊՆ վրա։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, չի ցանկանում թույլ տալ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության աճը։ Նրան անընդհատ հիշեցնելու են իր անցյալը 90-ականների Գյումրիում, նախկին իշխանության օդիոզ օլիգարխների հետ սերտ առնչությունը։ Այսկերպ, սեփական թիմի թիկունքում սեփական խաղերը այլևս չեն խրախուսվում Փաշինյանի իշխանության մեջ։ Երեք տարում փաշինյանականները հասկացել են, որ պետք է բռի մեջ հավաքել ողջ իշխանությունը։

Կարեն Գալստյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular