Գերմանացի մասնագետները կանխագուշակել են պանդեմիայի հերթական չորրորդ ալիքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆDw.com-ը գրում է, որ, ըստ Բեռլինի Տեխնիկական համալսարանի (TU) մի խումբ գիտնականների, Գերմանիան կբախվի կորոնավիրուսի համաճարակի չորրորդ ալիքի հետ, որը չի շրջանցի անգամ հիվանդանոցները: Նման կանխագուշակում արվել է կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի մոդելավորման հիման վրա: Դրանից կարելի է խուսափել միայն այն դեպքում, եթե մշակված պատվաստանյութերն ավելի լավը լինեն, քան հիմա են և պաշտպանեն SARS-CoV-2 դելտա տարբերակից, և եթե պատվաստումներով ընդգրկվածության մակարդակը հասցվի 95 տոկոսի, ասված է նրանց կողմից հրապարակված զեկույցում:
Գերմանիայի գործատուների արհմիությունների դաշնային ասոցիացիայի (BDA, Rainer Dulger) ղեկավարը նախազգուշացրել է Գերմանիայում պատվաստումներով ընդգրկվածության մակարդակի անկման մասին: Ըստ նրա` անհրաժեշտ է շաարունակել պատվաստել բնակչությունը կորոնավիրուսի դեմ, քանի դեռ երկրում իրավիճակը չի կայունացել: Դալգերն ասել է, որ գործատուները և արհմիությունները պետք է նպաստեն պատվաստումների բարձր մակարդակի ապահոումը` ակտիվորեն խրախուսելով աշխատողներին հետազոտվել և պատվաստվել:
«Մենք՝ սոցիալական գործընկերներս, վստահ ենք, որ միասին կարող ենք հասնել պատվաստումների ազգային արշավի հաջողության և բարձր մակարդակի պաշտպանություն ապահովել», - Ռայներ Դուլգերի խոսքերն է մեջբերել է dpa լրատվական գործակալությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը