ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոմիությունը Հարավային կովկաս կբերի շատ փող, բայց ոչ խաղաղություն․ Շարլ Միշելի հետխորհրդային տարածք իրականացրած հակասական այցի արդյունքների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

akcent.site-ն գրում է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելի այցը Հարավային Կովկասի երկրներ ցույց տվեց ակնհայտը. տարածաշրջանում խաղաղ կարգավորման գործընթացը տեղապտույտ է տալիս, և նոր զինված բախման սպառնալիքը ոչ միայն չի չեզոքացվել, այլ անգամ դարձել է իրական: Միայն թե այս անգամ ոչ թե Լեռնային Ղարաբաղի (Արցախի), այլ Սյունիքի (Զանգեզուր) պատճառով:

Արդեն Երևանում կայացած մամուլի ասուլիսում Չարլզ Միշելը հասկացրել է, որ տարածաշրջանում խաղաղապահ կարգավորման մեխանիզմները չեն գործում: Դիվանագետը ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ է արել հետհակամարտային կարգավորման «պատասխանատվություն ստանձնել և լուծել հարցերը»: Դա նման է սարկազմի, քանի որ 2020 թվականի նոյեմբերի հրադադարից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբն անգործության է մատնված: Նույնը նաև այս տարվա մայիս-հունիս ամիսներին հայ-ադրբեջանական սահմանին բախումների ժամանակ:

Ելույթ ունենալով արդեն Բաքվում Միշելը սարկազմից անցել է փաստերի չոր շարադրման: Դիվանագետի խոսքով՝ Եվրոմիությունը «բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերից, պատրաստ է կառուցողական դեր խաղալ որպես ազնիվ միջնորդ Ադրբեջանի ու Հայաստանի միջև»: Մինչդեռ, ավելի վաղ, Եվրամիությունը հավատարիմ էր այն դիրքորոշմանը, որ ԵԱՀԿ գործառույթների կրկնօրինակում չի պահանջվում:

Երևի թե հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի արագ վատթարացումը դիվանագետին համոզել է հակառակի մեջ: Միշելի հետ հանդիպմանը Իլհամ Ալիևը հասկացրել է, որ մտադիր չէ վերադառնալ Հայաստանի հետ Ղարաբաղի կարգավիճակի շուրջ քաղաքական բանակցություններին: Ալիևը խոսել է նաև Զանգեզուրի միջանցքի ճակատագրի մասին։

Եվ այսպիսով, ինչպե՞ս կարող է Եվրոմիությունն իսկապես օգնել հակասություններով պառակտված Հարավային Կովկասին: Այդ մասին Միշելը խոսել է իր շրջագայության արդեն երրորդ օրը՝ Բաթումիում կայացած գագաթնաժողովում, որտեղ ժամանել էին Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի նախագահները: Ի դեպ, գագաթնաժողովին ներկա չէին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները: Մասնավորապես, Միշելը խոստացել է Հայաստանին տրամադրել 2.6 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնության փաթեթ ավերված տնտեսությունը վերականգնելու համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular