ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աֆղանստանում վերջին շրջանում թալիբներն ավելի քան 40 խաղաղ բնակչի են սպանել․ ԶԼՄ-ներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վերջին շրջանում Աֆղանստանի կենտրոնական մասում գտնվող Ղազնի նահանգի Մալիստան գավառում «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչների կողմից առնվազն 43 խաղաղ բնակիչ է սպանվել: Այս մասին հայտնում է TOLOnews հեռուստաալիքը՝ նշելով, որ թալիբները քանդել են շրջանի սպանված բնակիչների տները։

Բացի այդ, Ariana News հեռուստաալիքը հայտնում է Քաբուլում «Թալիբան»-ի զինյալների կողմից անվտանգության պետական ուժերի 5 աշխատակիցների սպանության մասին: Ընդ որում, նշվում է՝ սպանելուց առաջ նրանց խոշտանգել են։

Ապրիլի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Աֆղանստանում գործողությունն ավարտելու իր որոշման մասին, որը դարձել է ամերիկյան պատմության մեջ ամենաերկար արտասահմանյան ռազմական արշավը: Այս ֆոնին Իսլամական Հանրապետությունում նկատվում է անվտանգության ոլորտի իրադրության վատթարացում․ «Թալիբան» շարժման զինյալները հարձակման տեմպերը մեծացնում են մի շարք ուղղություններով: Շարժման ներկայացուցիչների պնդմամբ՝ թալիբները կարողացել են վերահսկողություն սահմանել երկրի տարածքի մոտավորապես 85 տոկոսի նկատմամբ, ներառյալ հինգ երկրների՝ Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ սահմանի երկայնքով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular