ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական կողմից այս ամենին դիմադրություն չկա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի սահմանային հատվածներում, Երասխում տեղի ունեցող լարված իրավիճակի մասին զրուցել ենք ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ։

Հարցին, թե ինչ է կատարվում սահմանին` փորձագետը պատասխանել է․ «Նման իրավիճակ շուտով սպասվելու է նաև Տավուշում, որտեղ մեր կորուստները լինելու են շատ էական։ Հայկական կողմից այս ամենին դիմադրություն չկա կամ կա դիմադրության իմիտացիա։ Այժմ Սև լիճը վերահսկվում է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից, վերահսկվող բոլոր բարձունքներում այժմ թշնամին է, նույնը՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի հատվածում։ Այժմ նույն գործընթացն Արարատում են տանում՝ Երասխում, մոտ ժամանակներս՝ նաև Տիգրանաշենում»։

Անդրադառնալով իշխանությունների կողմից բանակից պրոֆեսիոնալ կադրերի հեռացմանը, մասնավորապես՝ 3-րդ բանակային կորպուսի արդեն նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին, Մեղրիի ու Մեհրաբի զորամասի հրամանատարներին և այլոց, Հայկ Նահապետյանը ասաց, որ այդ գործընթացը համատարած չէ, պրոֆեսիոնալ կադրերին հեռացնում են թիրախային։

«Գրիգորի Խաչատուրովը 3-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները, որը մոտ ժամանակներում լինելու է, իրականացվելու է նաև Տավուշի մարզում։ Հաշվի առնելով, որ Տավուշի մարզի 1990 թվականից առ այսօր Ադրբեջանին սահմանակից բնակավայրերն ունեն խրամատային պաշտպանություն և այդ հատվածները թշնամուն հանձնելուց, չի բացառվում, որ լինի դիմադրություն, իսկ Գրիգորի Խաչատուրովն ունի մեծ հեղինակություն ոչ միայն 3-րդ բանակային կորպուսի հրամկազմի մոտ, այլև տեղի բնակիչների շրջանում։ Գրիգորի Խաչատուրովին պաշտոնից հեռացրել են՝ հաշվի առնելով, որ ինքը կարող է Տավուշում որոշակի տարածքների հանձնման ժամանակ դառնալ դիմադրության խորհրդանիշ, ավելին՝ կազմակերպիչ և այդ գործընթացն ուղղակի ձախողել, ահա թե ինչու նրան հեռացրեցին։ Մեհրաբի զորամասի հրամանատարին ևս, նույնը վերաբերում է նաև Մեղրիի զորամասի հրամանատարին։ Իշխանությունները փորձում են տարածքների հանձնմանը խոչընդոտող բոլոր գործոնները վերացնել»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular